Կուզեի՝ ինձ չճանաչեին․ Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանի անկեղծ խոստովանությունը
Մոդել Արմինե Հարությունյանի «ոչ ստանդարտ» արտաքին տեսքը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ։ 2019 թվականի գարնանը Բեռլինի փողոցներից մեկում Արմինեն լուսանկարվելու առաջարկ էր ստացել, ինչից հետո Gucci նորաձևության տան կողմից որպես մոդել հրավեր էր ստացել և սեպտեմբերի 22-ին մասնակցել Միլանի նորաձևության շաբաթվա համար նախատեսված «Գարուն-ամառ» հավաքածուի ցուցադրության քասթինգին։

Արմինեն ներառվել էր «սպիտակ հանդերձանքով» մոդելների առաջին խմբում, ցուցադրել այնպիսի զգեստներ, որոնք վաճառքի չեն հանվելու խանութներում և արժանացել հավանության։

Նա դարձավ առաջին հայ մոդելը, ով երևացել էր հանրահայտ ապրանքանիշի նորաձևության ցուցադրությանը։
«Գաղափար չունեմ, թե ինչու են մարդիկ ինձ սիրում։Երևի թե մի քիչ տարբերվում եմ»,- հարցազրույցներից մեկում ասել է Արմինեն։

Վերջինս խոստովանել է, որ ժամանակին մտածել է պլաստիկ վիրահատություն անելու մասին։

«Երևի թե բոլոր հայ աղջիկներն էլ մտածում են քթի վիրահատության մասին։Սակայն հետո հասկացա, որ քթի горб-ը շատ սիրուն բան ա։ Այն հետաքրքիր է դարձնում դեմքը։ Երբ ուսումնասիրում ես տարբեր արվեստագետներին, հասկանում ես, որ դա ընդհանրապես չի խանգարում, այն ավելի շատ առավելություն է, քան թերություն»,- ասել է Արմինեն։

Մոդելը վստահեցնում է, որ հաշտ է իր արտաքինի հետ։
«Ընդունել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին կաս, չի նշանակում թողնես ինքնահոսի, պետք է զբաղվես քեզանով, բայց չգնաս ծայրահեղությունների՝ օրինակ պլաստիկ վիրահատությունների։

Դա ամենածայրահեղ քայլն է գեղեցիկ լինելու համար։ Դու կարող ես քեզ դարձնել քո ուզածը ոչ միայն դանակի միջոցով, այլ նաև ֆիզիկական ինչ-որ աշխատանքի միջոցով»։

Արմինեի խոսքով՝ հանրային լինելը իրեն այնքան էլ դուր չի գալիս։
«Կուզեի, որ մասնակցեի տարբեր ցուցադրությունների, բայց ինձ չճանաչեին։ Շատ է ճնշում, երբ փողոցում մոտենում են ու ուզում են նկարվել, որովհետև միգուցե դու այդ պահին տրամադրություն չունես, կամ քո ուզած ձևով չես հագնված կամ վատ ես զգում, բայց որպեսզի չնեղացնես, նկարվում ես։ Երբ նկարվում եմ, այդ պահին այնպիսի զգացողություն ունեմ, որ ինձ ստիպում են ինչ-որ բան անել»,- անկեղծ խոստովանել է Արմինե Հարությունյանը։




















«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Պղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ո...
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումը
Քաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ Ադամյան
Հայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն Մարուքյան
Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք Չալաբյան