Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Ցեղասպանության թանգարանի տնօրենի ճակատագիրն արդեն որոշվել է. «Հրապարակ»«Խոստանում եմ՝ ՔՊ–ն հաղթելու է». Ինչ է ասել Փաշինյանը՝ ՔՊ նիստում. «Իրավունք»Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի մեքենայի պետհամարանիշներն իր անուն-ազգանվան հապավումով են. «Հրապարակ»Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՓաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ»Տնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը. «Ժողովուրդ»Տեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. նախկին ոստիկանի ունեցվածքի մի մասը. «Ժողովուրդ»ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է 6.5%Հայտնի են Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության հաղթողները. մրցանակները հանձնել է ՓաշինյանըԱնվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրենի՝ Ալիսա Գևորգյանին նկատողություն տալու մասին որոշումըԶանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՇրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԿատարում մնացած սպորտային մարմանամարզության տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան
Քաղաքականություն

Այն բոլոր աղբյուրները, որոնք կարող են խոսել ի օգուտ մեղադրյալների այսօր արհեստականորեն լռեցվում են վերաքննիչ մարմնի կողմից․ Դավիթ Գալստյանի փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացրել

«Խոտան» ավիացիոն հրթիռների գնման «փաստով» հարուցված քրգործով, որով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը և ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, դեռևս ոչ մի առաջընթաց չկա, գործից փաստացի բացակայում է ապացուցողական բազան:

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանի հետ։

Հարցին թե, Դավիթ Գալստյանի դեմ ի՞նչ հիմքով է գործ հարուցվել փաստաբանը ասաց․ «Պարոն Գալստյանի դեմ նույն հիմքով է գործ հարուցվել ինչ որ նախորդ անգամ էր՝ անորակ, անպիտան ռազմամթերք, զինամթերք մատակարարելու հետ կապված»։

Հարցին, թե գործը այս պահին ի՞նչ փուլում է գտնվում փաստաբանը պատասխանել է․ «Գործը գտնվում է նախաքննության փուլում։ Բացարձակապես անհիմն մեղադրանք է և Դավիթ Գալստյանը չի ընդունում այդ մեղադրանքը։ Ես տարբեր հարցազրույցներում էլ նշել եմ, թե որն է հիմնական խնդիրը։ Մեր համոզմամբ՝ նախաքննության նպատակը ոչ թե գործով օբյեկտիվ իրականությունը պարզելն է, այլ նախաքննությունը ամբողջությամբ ապօրինի նպատակներ է հետապնդում։ Այս ամենը միայն անհիմն հայտարարություն չի և դրա մասին են փաստում կոնկրետ գործողություններ։ Եթե նախորդ գործի հետ համեմատական տանենք՝ այն ժամանակ հայտարարեցին 1977 թվականի արտադրության զենք, զինամթերք է մատակարարվել, որն անպիտան է, և վեց ամիս կալանքի տակ պահեցին մարդկանց։ Մեր ուժերով նշանակվեց փորձաքննություն և մենք բոլորս էլ հասկանում ենք, որ զենքի և զինամթերքի որակյալ կամ անորակ լինելը կհաստատվի միայն փորձագետի՝ հատուկ մասնագիտական փորձաքննության անցած անձանց եզրակացությունների հիման վրա, ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը, ո՛չ էլ առավել ևս պաշտպանները այն մարդիկ չեն, ովքեր կարող են եզրակացնել կամ հետևության հանգել, որ մատակարարված զինատեսակը անպիտան է։ Առաջին գործով նշանակվեց փորձաքննություն և փորձաքննության արդյունքները ամբողջությամբ հերքեցին զենքի անորակ լինելը և գերազանց արդյունքներ ցույց տվեցին, բայց գործը դեռևս շարունակվում է։ Այս գործով էլ կարող եմ ենթադրել, որ կրկին նմանատիպ զարգացումներ են տեղի ունեցել, և նախաքննության մարմինը էլի կհայտնվի փակուղու առաջ, քանի որ քննիչը նշանակել է փորձաքննություն զենքի որակը իմանալու համար, բայց ի զարմանս մեզ հետագայում անկատար է թողել այդ փորձաքննությունը, այսինքն նախաքննությունը այս պահին որոշել է չպարզել, թե հրթիռները արդյոք անպիտան են, թե ոչ։ Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք, որովհետև փորձաքննությունը կիսատ թողնելը մեզ մոտ լուրջ մտավախություններ է առաջացնում։ Հայտարարության մեջ նաև նշված է եղել կրկնակի անգամ թանկ գնով զենքը վաճառելու մասին դեպքը, և ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարության մեջ այդ մասին ասվում է։ Այս մասով նույնպես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ապրանքի և զինատեսակի մասով, եթե շուկայական գնի մասին ենք խոսում, ապա պետք է ապրանքագետ, փորձագետ ներառվի, և միայն փորձագետը կարող է հաստատել, և ոչ մի քննիչ չի կարող գալ այնպիսի եզրահանգման, որ այդ գինը շուկայականից թանկ էր, թե` էժան։ Այստեղ նույնպես սկզբնական շրջանում նշանակվում է փորձաքննություն, որ գինը որոշվի, բայց հետագայում այդ մասով նույնպես անկատար է թողնվել փորձաքննության արդյունքները։ Մենք, իհարկե, այս գործողությունները բողոքարկել ենք սահմանված կարգով և արդեն շատ լուրջ մտավախություններ ունեն, քանի որ բողոքները բավականին վաղուց տվել ենք՝ հենց առաջին օրից, երբ իմացանք դատախազություն ենք բողոքարկել, բայց դատախազությունը մինչ օրս արձագանք չի տվել, ինչը հիմք է տալիս մտածելու, որ այս ամենը ոչ միայն նախաքննության մարմնի այl դատախազության ձեռքերով կազմված գործ է, հակառակ դեպքում դատախազությունը առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է արձագանքեր և վերացներ այդ բոլոր խախտումները։ Իրականում իրավիճակը սա է, և մենք այսօր էլ տվյալներ ենք ստացել, որ արդեն անցել են վկաներին ձեռբակալելու, վկաների վրա կոնկրետ ճնշումներ է գործադրվում նախաքննության մարմնի կողմից, և այս տվյալները դեռևս ճշտվում են, և մեր ճշտելուց հետո մենք լրացուցիչ հայտարարություն կանենք, բայց չենք զարմանում, եթե նույնիսկ նման դեպքեր լինի. այսինքն ունենանք այնպիսի իրավիճակ, երբ բոլոր այն աղբյուրները, որտեղից հնարավոր է, և քննիչները պարտավոր են ձեռք բերել տվյալներ, որոնք կարող են լինել ի օգուտ մեղադրյալների, ապա բոլոր այդ աղբյուրները այս պահին արհեստականորեն լռեցվում և վերացվում են, և այսօր արդեն հասել ենք նրան, որ վկաների վրա ճնշում գործադրելով և իրենց ցանկալի ցուցմունքներ կորզելով են տեսնում այս գործի ընթացքը։ Եվ այս ամենը մեզ համար խիստ մտահոգիչ է։ Նախորդ գործն էլ դեռևս ավարտված չի այս պայմաններում և գտնվում է վճռաբեկ դատարանում, վճռաբեկ դատարանն էլ արդեն վեց ամիս է որևէ կերպ չի արձագանքել, հիշեցնեմ, որ վճռաբեկ դատարանում է գտնվում  գլխավոր դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը առաջին գործով, որով, ըստ էության, դատախազությունը ցանկանում է նորից կալանքի տակ վերցնել Դավիթ Գալստյանին այն պայմաններում, երբ արդեն մենք հստակ փորձաքննության արդյունքներ ունենք, որ մատակարարված ապրանքները և մեղադրանքում նշված այդ բոլոր մեղադրանքները հերքվել են հենց փորձաքննության արդյունքներով։ Չմոռանանք նաև, որ մենք Եվրոդատարանում ունենք վարույթ և այդ մասով, կարծես թե, մենք ունենք որոշակի հաջողություններ, որի մասին մոտ օրերս էլի հայտարարություն կտարածենք»։

Անդրադառնալով նախաքննության ձգձգմանը՝ Արմեն Հարությունյանը ասաց․ «Եթե ինչ-որ մեկին մեղադրում են անորակ, անպիտան ապրանք մատակարարելու մեջ ապա պետք է ստուգվի և ապացուցվի այդ ապրանքի անորակ և անպիտան լինելը։ Այս դեպքում, եթե խոսում ենք հրթիռի մասին, ապա հրթիռի անորակ կամ անպիտան լինելը պետք է ասի կա՛մ ՊՆ-ի համապատասխան մասնագետը, կա՛մ անկախ փորձագետը։ Քանի որ, ըստ նախաքննության տրամաբանության՝ նախաքննությունը չի հավատում ՊՆ-ի մասնագետին, քանի որ իրենք էլ են կալանքի տակ այլ տարբերակ չկա, պետք դիմեն անհատ փորձագետի, ով էլ հարցադրումներ անի և որոշի զենքը անպիտան է թե՝ պիտանի։ Ընդ որում նախաքննության մարմինն ի սկզբանե այդ գործողությունը կատարել է և նշանակել է փորձաքննություն՝ այսինքն գիտակցել է, որ այստեղ փորձագետի անհրաժեշտություն կա։ Բայց երբ հասկացել է, որ ցանկացած դեպքում փորձաքննության եզրակացությունները, արդյունքները նախաքննության համար ձեռնտու չեն լինելու կալանքի տեսանկյունից, բացահայտ կերպով որոշել է դադարեցնել փորձաքննությունը, ինչը իրավական կերպով աբսուրդ է, և ես չգիտեմ նման բացահայտ վերաբերմունք գործի մասով ուրիշ որտեղ կարող էր լինել։ Մենք ցանկացած եղանակով պայքարելու ենք սրա դեմ, սպասում ենք, թե դատախազությունն ինչ որոշում է կայացնելու, և ես մեծ սպասելիքներ այս մասով էլ չունեմ»։

Հարցին, թե արդյոք հավանական է, որ այդ գործով էլ դիմեն Եվրոպական դատարան փաստաբանը ասաց․ «Ոչ թե հավանական է, այլ այդ մասով այս պահին հստակ աշխատանքներ են կատարվում, դիմելու որոշումը արդեն կայացված է, մնում է միայն տեխնիկական մասը անենք՝ ինչը երկար կտևի, որովհետև մենք այս պահին դեռևս պետական ընթացակարգի սպառման անհարժեշտություն ունենք, այսինքն, այս ամենը տեսնելով, միանշանակ մենք այս անգամ էլ դիմելու ենք Եվրոպական դատարան, ինչպես որ նախորդ անգամ»։

Սոնա Գիշյան

www.1or.am