Վայքում հավանաբար կկրկնվեն Մեղրիի ընտրությունների արդյունքները
Երեկ պարզ դարձավ, որ Մեղրիում «Հանրապետություն» (Արամ Զ. Սարգսյան) և «Ազատական» (Սամվել Բաբայան) կուսակցությունների ներկայացուցիչները կոալիցիոն համաձայնագիր կնքեցին, որի համաձայն Մեղրիում ապագա 5 տարիների ընթացքում կիսելու են իշխանությունը, այդպիսով դուրս թողնելով իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությանը ՏԻՄ գործընթացներից:
Այս հանգամանքը բավականին ծանր են տարել ՔՊ-ում, անգամ այն պարագայում, որ այդ երկու քաղաքական ուժերն էլ համարվում են մերձիշխանական: Այս փաստը հետաքրքիր է նաև նրանով, որ դեկտեմբերի 5-ին Վայքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում էլ է գրեթե նույն պատկերը սպասվում, որովհետև, ըստ վայքեցիների այդ ընտրություններում ամենաուժեղ թեկնածուն «Հանրապետության» ներկայացուցիչ Կարլեն Մինասյանն է, իսկ նրա հիմնական հակառակորդը Սիմոն Բաբայանն է՝ «Ազատական» կուսակցությունից: Ու, թեև արդեն ապացուցվեց, որ ՏԻՄ ընտրություններում այս կուսակցությամբ ներկայանալը առավել քան պայմանական և ֆորմալ բնույթ է կրում (այստեղ որոշիչը ցուցակը գլխավորող անձի գործոնն է), այնուամենայնիվ իշխանությունները յուրաքանչյուր պարտություն շատ ցավագին են ընդունում:
Եվ ահա Մեղրիի պատմությունից հետո, իշխանությունները գործի են անցել Վայքում և ուզում են ամեն գնով ճնշել անցողիկ թեկնածուներին (թեև ՔՊ թեկնածուն որևէ շանս չունի): Ու, եթե Սամվել Բաբայանի ներկայացուցչին շատ ավելի հեշտ է ճնշել (օդում կախված լուրերի համաձայն նրա վրա կան քրեական գործերի բազմաթիվ նյութեր), ապա Կառլեն Մինասյանի վրա առայժմ ոչինչ չեն գտնում:
Ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն Սամվել Բաբայանը խոստացել էր բարեխոսել իշխանություններին իր թեկնածուի համար, սակայն Մեղրիից հետո, Սիմոն Բաբայանի վիճակը կարող է էլ ավելի բարդանալ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան