Արտադրված է Հայաստանում. «Ագատա»-ի արտադրանքն արդեն արտահանվում է (Տեսանյութ)
Նոր ու ժամանակակից տեխնիկայի կողքին 2-րդ կյանք են ստացել խորհրդային հաստոցներն ու սարքավորումները։ Կողք-կողքի աշխատում են հաստոցների երկու սերունդ՝ նորը և հինը՝ թարմացված հնարավորություններով:
«Ագատա» կարի արտադրամասն իր աշխատանքները սկսել է ընդամենը մեկ հաստոցից։ Տարիների ընթացքում կիսավեր գործարանային տարածքում ստեղծվեց նոր արտադրություն, իսկ աշխատակիցների քանակը 4-ից դարձավ 40։
Արդեն տասը տարի «Ագատա» կարի գործարանում արտադրվում է պոլիէթիլային մանրաթել, լցանյութ, հայկական արտադրության սպիտակեղեն և անկողնային պարագաներ։ Արտադրությունում տեղայնացվում է նաև միջազգային փորձը, հրավիրյալ դիզայներների հետ կատարվում է փորձի փոխանակում։
Արտադրության գործընկերը ԱԳԲԱ Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ձեռք են բերվել ժամանակակից հաստոցները, որոնք արտադրությունը բարձրացրեցին որակապես նոր մակարդակի։
«Հնարավորություն չեմ ունեցել նոր տեխնոլոգիայով սարքավորումներ ունենալ իմ բիզնեսում, բայց ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցությամբ ձեռք բերեցինք նոր սարքավորումներ: Անձամբ ես ԱԳԲԱ Լիզինգին համարում եմ գործընկեր, ինչ հարցով դիմել ենք՝ աջակցել են: Մինչև օրս միասին աշխատում ենք»,- նշում է «Ագատա» կարի արտադրամասի հիմնադիր տնօրեն Երեմ Գրիգորյանը:



Մանրամասն՝ տեսանյութում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան