Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարություն Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»
Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ Հայաստան

7,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են. Ակբա բանկ

Ակբա բանկի՝ սեպտեմբերին մեկնարկած բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումն ավարտված է: Բանկի կողմից թողարկված բոլոր 500.000 բաժնետոմսերը սպառված են։ Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում ընդհանուր 5693 հայտատուից Ակբա բանկի բաժնետեր է հասցրել դառնալ 4976-ը. այժմ բանկի բաժնետերերի ընդհանուր քանակը ավելի քան 5200 է: 

 «Մեր այն նպատակներն ու ցանկությունները, որոնք ֆիքսել էինք բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումից առաջ, չէր վերաբերում միայն մեզ. այդ ամենը վերաբերում էր մեր երկրին, մեր երկրի տնտեսությանն ու մեր հասարակության ապագային: Մենք շատ մեծ հնարավորություններ ունենք այս երկրում ավելին անելու, քան արել ենք մինչև հիմա: Այս ամենն, իհարկե, մեր բաժնետերերի, մեր հաճախորդների և մեր աշխատակիցների շնորհիվ է: Մենք դարձանք այն առաջին ընկերությունը, որին պետք է հետևեն նաև մյուսները: 

Պետք է ասեմ, որ փայլուն անցկացրեցինք տեղաբաշխման ամբողջ ընթացքն ու համոզվեցինք, որ Ակբան այս երկրում շատ կարևոր կառույց է և ունի մեծ վստահություն և հեղինակություն: Մենք այս երկրի ապագայով մտահոգված կառույց ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ճանապարհով անցնեն նաև մյուս ընկերությունները: 

Բաժնետոմսերի տեղաբաշխման վերջին մեկ–երկու օրերին, երբ պահանջարկը կտրուկ ավելացավ, մենք հասկացանք, որ մենք դեռ շատ անելիք ունենք Հայաստանում: Շատ մեծ, չիրացված պոտենցիալ ունենք և պետք է մաքսիմալ ձևով իրագործենք մեր նախագծերն ու ավելի շատ համախոհներ ձեռք բերենք: Այս տեղաբաշխմամբ մեր բաժնետերերի համար մենք պետք է դառնանք ֆինանսապես շատ արդյունավետ և եկամտաբեր կառույց: Բայց, այս ամենին զուգահեռ, մենք չպետք է մոռանանք նաև ոչ ֆինանսական ասպեկտը, ըստ որի, մենք միասին պետք է մեր հասարակության համար դառնանք առաջ շարժվելու լոկոմոտիվ, պետք է ավելի կարևոր դեր ունենանք հասարակության կյանքում:

Մեր բաժնետերերին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացնենք նրանց սպասելիքները, որպեսզի իրո՛ք միասին կերտենք մեր ապագան: Մեր բոլոր ծրագրերը միտված են լինելու ապագային, երկրի զարգացմանն ու հասարակության մեջ նոր մշակույթի ձևավորմանը: Խոսքը բաժնետեր լինելու մշակույթի ձևավորման ու տարածման մասին է: 

Այսօր մենք 5200 բաժնետեր ունենք: 5200 բաժնետերերի առկայությունը վկայում է այն մասին, որ մենք ժողովրդական բանկ ենք»,– նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: