Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարություն Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ Պուտին

Կրակել են Սոթքի աշխատողների ուղղությամբ.

 

A1News.am-«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.Երեկ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել նաև Սոթք գյուղի ուղղությամբ։ Ոսկու հանքի աշխատողներին ուղարկել են տուն, քանի որ իրավիճակը լարված է եղել։ Այս մասին հայտնել են Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանն ու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչը։

 
Մեր տեղեկություններով, Սոթքի հանքավայրի աշխատողների ուղղությամբ նույնիսկ կրակ են բացել։ Այսօր նրանք դուրս են եկել աշխատանքի, սակայն ղեկավարությունը ստիպված է եղել համոզել մարդկանց, որ գործի գնան։ «Դա նույնն է, թե մարդկանց ստիպես, որ հրացանի փողի տակ աշխատեն։ Մարդիկ վախենում են», - ասում է աշխատողներից մեկը։
 
 
 
Video Player
Մենք փորձեցինք տեղեկություն ստանալ հանքի լրատվության պատասխանատուներից, բայց պարզվեց՝ ղեկավարությունը որոշել է ոչ մի տեղեկություն չհրապարակել, քանի որ այնտեղ համոզված են, որ ադրբեջանցիները հատուկ թիրախավորել են Հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր ունեցող հանքավայրը։
 

Ի՞նչ իրավիճակ է այսօր մարզում, արդյոք կա՞ն կուտակումներ, կրակոցներ եղե՞լ են։ Փաշինյանի նախկին թիմակից Էդգար Պետրոսյանը, որը մեկ տարի առաջ դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և բնակվում է Վարդենիսում, ասում է, որ կուտակումներ կան ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական կողմից։


«Այս պահին էլ կուտակումներ կան, բայց դրանք շատ չեն։ Երեկ կեսօրից են եղել, հավասարապես բոլոր կողմերում։ Բայց Վարդենիսում այս պահին վտանգ չկա»։

Ըստ նրա, կրակոցները շատ չեն եղել։ «Մեկ մեկ իրար վրա կրակել են, որովհետև ուզեցել են վախ տարածել»։ Վարդենիսում մարդիկ համոզված են, որ Սիսիանի մոտակայքում նախօրեի էսկալացիան Նիկոլ-Ալիև զույգի համատեղ մտածածն էր` հայության դիմադրությունը կոտրելու համար։