ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է առաջին բանկային չատ-բոտը WhatsApp և Facebook մեսենջերներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երկրի բանկային շուկայում նմանօրինակ չունեցող Չատ-բանկ DIRECT անվամբ բոտը` WhatsApp և Facebook մեսենջերներում:
Ծառայության օգնությամբ Բանկի հաճախորդները կարող են կատարել բանկային գործարքներ` անմիջապես իրենց WhatsApp և Facebook մեսենջերների միջոցով:
Չատ-բանկ DIRECT-ի մի քանի պարզ քայլերի միջոցով առանց Բանկ այցելելու կարելի է դառնալ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ: Դեռևս հաճախորդ չհանդիսանալու դեպքում անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները և անցնել կենսաչափական նույնականացում՝ սելֆի անելու և անձը հաստատող փաստաթուղթը լուսանկարելու միջոցով: Արդյունքում կբացվի բանկային քարտ, որի ֆիզիկական տարբերակը հաճախորդը կարող է ստանալ իր կողմից նախապես ընտրված մասնաճյուղում։
Չատ-բանկ DIRECT ծառայության միջոցով կարելի է նաև ստանալ վարկ, արագ դրամական փոխանցում քարտին, ներդնել ավանդ, ինչպես նաև, ստանալ տեղեկատվություն գործող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ:
Չատ-բանկ DIRECT ծառայությունից օգտվելու համար` հաճախորդը պետք է ավելացնի Բանկի (+374) 8000-8787 հեռախոսահամարն իր կոնտակտների ցանկում և WhatsApp մեսենջերի միջոցով պահպանված կոնտակտին ուղարկի «Start» բառը կամ անմիջապես անցնի հղուԾառայությունն ակտիվացնելու մեկ այլ միջոց՝ Facebook մեսենջերում անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, ապա՝ գրել «Start» բառը կամ պարզապես նամակի տեսքով «Start» բառն ուղարկել Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Ի պատասխան «Start» բառի՝ չատ-բոտը ծառայությունն ակնթարթորեն սկսում է հաղորդակցվել հաճախորդի հետ:
«Մենք շարունակում ենք զարգացնել Բանկին և հաճախորդներին միմյանց հետ կապող սպասարկման թվային ուղիները: Համոզված ենք, որ Չատ-բանկ DIRECT-ը կօգնի էապես նվազեցնել մեր Կոնտակտային կենտրոնի ծանրաբեռնվածությունը և խնայել հաճախորդի՝ պատասխանի սպասելու ժամանակը: Չատ-բոտը նվազագույնի է հասցնում նաև մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով հաճախորդներին ավելի արագ և անվտանգ սպասարկում»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը