Ավելի մոտ հաճախորդին. Ակբա բանկը գործարկել է Business Tab հավելվածը
Շուտով գյուղատնտեսական կամ բիզնես վարկ ձևակերպելու համար բանկ այցելելը պարտադիր չի լինի: Ակբա բանկը գործարկել է նոր՝ Business Tab հավելվածը, որի միջոցով հնարավոր է տեղում՝ թաբլեթի միջոցով իրականացնել վերլուծություն և հաճախորդին ֆինանսավորում տրամադրել առանց բանկ այցելելու:
Բանկը շարունակում է զարգացնել բիզնեսի թվային և նորարարական գործիքները՝ հաճախորդների և գործընկերների համար բանկային ծառայությունները դարձնելով առավել հարմար, շահավետ և արագ: Ամեն ինչ րոպեների ընթացքում:
«Business Tab հավելվածը նախատեսված է բանկի աշխատակիցների համար, բայց միտված է հեշտացնելու հաճախորդների կյանքը: Ընդհանուր առմամբ մեր լուծումները ուղղված են նրան, որ մեր հաճախորդների և բանկի շփումն ավելի դյուրին դառնա՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտի համար, որպեսզի բանկ-հաճախորդ շփման տարածությունը փոքրանա: Business Tab գործիքի միջոցով մեր հաճախորդներին առաջարկում ենք, որ վերլուծությունների գործընթացն իրականացվի ոչ թե բանկ գալով, այլ իրենց տնտեսություններում՝ տեղում ստանալով բանկի որոշումն ու ոչ մի րոպե չկտրվելով աշխատանքից»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
Բանկը Business Tab հավելվածը ներկայացրել է Earlyone ընկերության հիմնադրման հինգամյակին նվիրված կոնֆերանսին: Earlyone-ն օգնում է խուսափել հերթերից և խնայել ժամանակը. Ակբան Earlyone-ի առաջին գործընկերներից է։
«Ակբա բանկի հետ համագործակցում ենք շատ վաղուց: Ակբան մեր առաջին հաճոխորդներից է, ով հավատացել է Earlyone-ի գաղափարին ու առաջիններից ենք, որ ստեղծել են թիքետը, որն ինտեգրված է acba digital հավելվածում»,- նշում է Earlyone ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը:
Business Tab-ի միջոցով կազմվում է էլեկտրոնային պայմանագիր և ստորագրումից հետո վարկային միջոցները փոխանցվում են տնտեսվարողի հաշվեհամարին: Գյուղատնտեսական ոլորտի տնտեսվարողները և փոքր ու միջին ձեռնարկությունները Business Tab հավելվածի միջոցով ստանալով ֆինանսավորում՝ էականորեն կխնայեն իրենց ժամանակը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը