Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Ադրբեջանում ՌՈՒԵ հոգևորականների գործողությունները անհանգստացնող են․ Արա Աբրամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին՝ նոյեմբերի 8–ին Ադրբեջանի Ռուս ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած միջադեպի քննադատությամբ։

Արա Աբրամյանի նամակը՝ ստորև։

«Ձերդ Սրբություն,

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների Ձերդ Սրբության  նախաձեռնությամբ վերջերս կայացած հանդիպման լուրը մեծ հույսերով ընդունվեց հայ հասարակության կողմից։ Այդ հույսերն առաջին հերթին կապված են այն բանի հետ, որ Ձերդ Սրբության անձնական նախաձեռնության և Ռուսաստանի ուղղափառ  եկեղեցու միջամտության շնորհիվ կարող է հաջողվեր, և ի վերջո կհաջողվի, մեռյալ կետից շարժել հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող այլ  անձանց վերադարձի՝ հայ ժողովրդի համար ցավագին հարցերը։ Մենք անկեղծորեն հավատում ենք, որ ՌՈՒԵ պես հեղինակավոր և ազդեցիկ հոգևոր ուժի այդ ազնիվ առաքելությունը չի ավարտվել և դեռ ցանկալի արդյունք կտա։

Այդ համատեքստում առավել անհանգստացնող են ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմից եկող ազդակները՝ հիմնված հոգևորականների այնպիսի արտահայտությունների վրա, որոնք հաճախ դուրս են գալիս ոչ միայն եկեղեցական կանոնի և էթիկայի նորմերից, այլև խիստ տարբերվում են քրիստոնեական  բարոյականությունից, բարու և չարի մասին բարոյական ուսմունքից, և, ինչպես մենք ենք պատկերացնում, ՌՈՒԵ պաշտոնական տեսակետից։

Սրբազնագույն Տեր,

Մենք ստիպված ենք դիմել Ձեզ բազմահազար քրիստոնյա հավատացյալների, այդ թվում իմ հավատակիցների, հոգիներում տեղ գտած խռովքն ու տագնապը փարատելու խնդրանքով՝ կապված ՌՈՒԵ հոգևորականների այն ելույթների հետ, որ տեղի են ունեցել վերը հիշատակված թեմի բոլոր եկեղեցիներում ս․թ․ նոյեմբերի 8–ի գոհաբանության մաղթանքի ժամանակ, երբ  Ադրբեջանում նշվել է վերջին ղարաբաղյան պատերազմում նրանց հաղթանակը։ (Այդ աղոթքների մասին հայտնում է ՌՈՒԵ գոհաբանություն թեմի պաշտոնական կայքը (https://baku-eparhia.ru/news/?ID=13550)։

Ակնհայտ է, որ ՌՈՒԵ՝ Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող  եկեղեցիներում  ժամերգություն՝ լինի դա գոհաբանական մաղթանք թե Սուրբ պատարագ, չի կարող չմատուցվել գտնվելու երկրի տարբեր, այդ թվում  պետական, տոների առթիվ։ Այդուհանդերձ, նույնիսկ մեր մեծ ցանկության դեպքում, դժվար է հասկանալ այն ճիգն ու փութեռանդությունը, որ ցուցաբերել են վերոհիշյալ թեմի հոգևորականներն իրենց ծառայության և քարոզների ժամանակ, մասնավորապես՝ Բաքվի Սուրբ Մյուռոնաբեր Կանանց Տաճարում աղոթքի ժամանակ, որը նոյեմբերի 8–ին մատուցել է տաճարի ավագերեց և վերջերս ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմի քարտուղար նշանակված Ալեկսիյ (Նիկանորով) վարդապետի կողմից ։  

Նույնությամբ կրկնելով պաշտոնական ադրբեջանական պրոպագանդայի ձևակերպումները և երկրորդելով նրանց՝ քարոզող հոգևորականը հայտարարել է․ «Ադրբեջանը վերադարձրել է ագրեսորների կողմից օկուպացված տարածքները»։ Նրա հետագա ճառում գռեհկության հասնող փոխաբերություններ են հնչում այդ «ազատագրված տարածքներում»  լսվող «երաժշտության» և «մանկան ծիծաղի» մասին։ Իսկ այդ ամենի պսակը քարոզի վերջում «հաղթանակի օրվա» կապակցությամբ պաթոսախառը շնորհավորանքն էր, որն այս իրավիճակում ոչ այլ ինչ է, քան այն սպանված զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակի պղծում, որոնց մարմինները մինչև հիմա հողին չեն հանձնվել, որոնց հոգիները դեռ հանգստություն չեն գտել։ (https://nedelia.az/track.js/news/19971/molitvy-po-sluchayu-dnya-pobedy-byli-prochitany-v-pravoslavnykh-tserkvyakh-azerbaydzhana-video)

Այդպիսի կամայականությունները, որոնք ղարաբաղյան 44–օրյա պատերազմի առաջին օրերից մինչ հիմա սպրդում են ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմի հոգևորականների կողմից, մեզ խիստ վնասաբեր են թվում, ընդսմին՝ ևաև «անպարտելի Իլհամ Հեյդարովիչին» չափից դուրս փառաբանելու մասով, ով բոլորին,  բացի հավանաբար Ադրբեջանում ՌՈՒԵ  հոգևորականներից, հայտնի է նրանով, որ միակողմանիորեն մինչև հիմա անազատության մեջ է պահում հայերին, անտեսելով  եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ ազատել բոլոր գերիներին և վերադարձնել բոլոր պահվող անձանց, և որի վարձկաններն ավերում են քրիստոնեական եկեղեցիները, վերացնում են հայկական խաչքարերը և Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները։

Կռահելով ՌՈՒԵ սպասավորների՝ Ադրբեջանի իշխանությունների հանդեպ նմանօրինակ նախանձելի նվիրվածության և ծառայամտության հավանական պատճառները, արդեն չենք զարմանում, որ նրանցից ոչ ոք ձայն չբարձրացրեց  կանգնեցնելու այն մահաբեր  պատերազմը, որում «հաղթանակն» այդպես մեծ շուքով տոնում են Քրիստոսի տանը։ ՌՈՒԵ Բաքվի և Ադրբեջանական թեմի ոչ մի հոգևորական, չգիտես ինչու, տաճարի խորանից խաղաղության և բարության քարոզ չի կարդում, չի աղոթում, որպեսզի Ամենաբարձյալ Տերը թեթևացում բերի իրենց տառապյալ քրիստոնեա եղբայրներին՝  հայ գերիներին։

Հենց այդպիսի գործողությունների, խոսքերի ու աղոթքների է ծարավ ՌՈՒԵ հավատացյալ հոտը, լինի դա Բաքվում, Երևանում թե Մոսկվայում։ Հենց դա կհիշվեր և արձագանք կգտներ բոլոր նրանց հոգիներում և սրտերում, ում թանկ են մեր տարածաշրջանում հարատև խաղաղությունը և արարումը, ինչը համընկնում է Ռուսաստանի շահերին ևս։

Ձերդ Սրբություն, խոնարհաբար խնդրում եմ Ձեր հայրապետական նախազգուշացումները՝ ուղղված հոգևորականության տվյալ ներկայացուցիչներին և բոլոր նրանց, ովքեր երբևիցե, հնարավոր է, տրվեն քրիստոնեական հավատի, Ռուսական ուղղափառ եկեղեցուն եղբայրական քրիստոնյա  ժողովրդի և նրա հոգևոր ժառանգության ցուցադրական ոտնահարմամբ ձեռք բերած «հաղթանակն ու հաղթողին» փառաբանելու  գնով առանձնահատուկ կերպով աչքի ընկնելու գայթակղությանը:

 

Հայցելով Ձերդ Սրբության հայրապետական օրհնությունը և ճշմարիտ հարգանքով՝

Ռուսաստանի հայերի միության նախագահ,

ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան

հարաբերությունների գծով խորհրդի

նախագահության անդամ