Աղքատությունը շարունակում է աճել՝ հասնելով 27%-ի
2020 թվականի 7,4 % տնտեսական անկման պայմաններում կանխատեսելի էր, որ Հայաստանում բնակվող մարդկանց կենսամակարդակը վատթարանալու է։ 2021 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2021» վիճակագրական-վերլուծական զեկույցը (Զեկույց) , ըստ որի՝ 2020թ.-ին 2019-ի համեմատ աղքատության մակարդակը աճել է 0,6 %-ով՝ կազմելով 27%։
ՀՀ-ում աղքատության մակարդակը գնահատելու համար Զեկույցում, որպես բարեկեցության ցուցանիշ, օգտագործվել են սպառմաննուղղված ծախսերը, որոնք ավելի ճշգրիտ տեղեկություն են տալիս բարեկեցության մասին, քանի որ եկամուտների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում բարեկեցությանզրոյական մակարդակ:
2019թ.-ից օգտագործվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ չորրորդ մեթոդաբանությունը, այն է՝ աղքատության գնահատումն ըստ չորս շեմերի`
ա) պարենային (ծայրահեղ) աղքատության գիծ,
բ) աղքատության ըստ ստորին գծի,
գ) աղքատության ըստ վերին գծի,
դ) աղքատության միջին գիծ, որն աղքատության ստորին և վերին գծերի միջինն է:

Համաշխարհային բանկի կողմից հաստատված նոր մեթոդաբանության համաձայն՝ 2020 թվականին ծայրահեղ աղքատության մա0կարդակը կազմել է 0,7%(2019թ․՝ 1,4%), աղքատությունն ըստ ստորին գծի՝ 9,7%(2019թ․՝ 10,2%), աղքատությունը ըստ վերին գծի՝ 47,6%(2019թ․՝ 43,8%), իսկ աղքատության միջին գիծը՝ 27%(2019թ.՝ 26.4%): Նկատի ունենալով, որ 2020 թվականին ծայրահեղ և ստորին գծի աղքատների թիվ կրճատվել է, ապա միջին աղքատության աճը հիմնականում բացատրվում է միջին խավի աղքատացմամբ։ Այսինքն՝ աղքատների շարքերը համալրել են նախկինում աշխատանք ունեցող մարդիկ։

2020 թվականին վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար ծախսերը գնահատվել են` համապատասխանաբար, 53 641 դրամ (2019թ՝ 53043), 35 324 դրամ (2019թ․՝ 35054), 23 828 դրամ (2019թ․՝ 23763) և 44 482 դրամ (2019թ․՝ 44048):
2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է վերջին տարիների համեմատ աննախադեպ բարձր՝ 6,9 տոկոսանոց գնաճ, միաժամանակ Հայաստանի տնտեսությունը չի կարողացել վերականգվել անցած տարվա ճգնաժամից, իսկ մարդկանց եկամուտները՝ թոշակները, նպաստները, աշխատավարձերը, մնացել են հիմնականում նույնը։ Հետևաբար, կարելի է մեծ հավանականությամբ կանխատեսել, որ 2021 թվականին էլ ավելի է խորանալու աղքատությունը, ինչի հետևանքով սրվելու են սոցիալական խնդիրները և արտագաղթի ալիքը շարունակվելու է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը