Իրենք բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, հետո թե` իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իշխանության տարբեր դեմքեր՝ գործադիրից օրենսդիր, իրար հերթ չտալով հարցազրույցների շարք են սկսել, որի միակ ասելիքն այն է՝ բա ինչու ընդդիմությունը սա չի արել, նա չի արել:
Հասարակությունն իշխանությունից պահանջում է պատասխաններ 44-օրյա պատերազմի, մի քանի հազար զոհերի, գերեվարվածների, ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջելու, Արցախի տարածքները հանձնելու, անվտանգության համակարգը չվերականգնելու մասին, իսկ ի՞նչ են պատասխանում սրանք:
Թե բա` ինչի ընդդիմությունը սա չի անում, նա չի անում: Վերջը կողմնորոշվեք, եթե դուք ձեր անելիքը չեք տեսնում, չեք անում, պատասխանատվություն չեք զգում ու ձեր սպասելիքն ընդդիմությունից է, ապա թողեք գնացեք ու հետո որպես քաղաքացի, ընդդիմադիր ուժ` կպահանջեք ձեր ինչու-ների պատասխանները:
Իրենք գնում բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, Հայաստանն ու Արցախը տանում նոր արկածախնդրության, հետո էլ՝ թե բա իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը:
Դեռ երես էլ ունեն մարդամեջ են մտնում ու լուրջ դեմքերով հարցադրումներ անում»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան