Հայկ Մարությանի և ներկայիս գործող կառավարության միջև կան խնդիրներ
Ժամանակին «պադավատապետությունից» ու բյուջեի անիմաստ ծախսերից բողոքող Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ոչ միայն շարունակում են իրենց քննադատած արատավոր երևույթները, այլև շատ դեպքերում նորանոր հակառեկորդներ են սահմանում՝ ճոխ պատգևավճարների, նոր ծառայողական մեքենաներ գնելու և այլ շռայլությունների տեսքով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական որոշակի շրջանակների նաև այս առումով է նյարդայնացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քանի որ համարվում է «սպիտակ ագռավ»:
Բանն այն է, որ նա, ի տարբերություն գործող իշխանության ներկայացուցիչների, ցուցադրական 1-2 անգամ չի երթևեկել հեծանիվով, մետրոյով կամ չեղած տրամվայով, ապա երթևեկել «պադավատով»: Մարությանը ի սկզբանե հրաժարվել է թիկնապահներից, ինչպես նաև վարորդի ծառայություններից:
Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, նա կարգադրել է վաճառել քաղաքապետարանի բավականին թանկարժեք S կլասի Մերսեդեսը, և ինքը տեղաշարժվում է անհամեմատ համեստ մեքենայով, ընդ որում, ինչպես ասում են, «сам себе режиссер»: Այսինքն, իր վարորդը հենց ինքն է: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ իշխանության մեջ ներքին հրահանգ կա հնարավորինս վարկաբեկել Մարությանին, բնականաբար, ոչ միայն այս պատճառով...




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան