Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Տնտեսություն

Տեղեկացված ես՝ պաշտպանված ես. IDBank

Գիտե՞ք, որ Ձեր տեղեկատվական, ֆինանսական անվտանգությունն ապահովելու համար Բանկերում և վճարահաշվարկային համակարգերում հատուկ ստորաբաժանումներ են աշխատում, և հսկայական ներդրումներ են կատարվում։ Ինչու՞․ որովհետև 21-րդ դարում բարձի տակ կամ պահարանի թաքուն անկյունում պահված գումարը գողանալն այլևս նորաձև չէ․ հիմա կան շատ ավելի նորաձև և գործուն տարբերակներ, որոնք, սակայն, իրականություն չեն դառնա, եթե մեր հասարակությունը լինի տեղեկացված։

Ի՞նչ միջոցներ են հիմա կիրառում զեղծարարները բանկային քարտերից կամ վճարահաշվարկային համակարգերի միջոցով գումար կորզելու նպատակով․ հարցերի պատասխանները ստանալու համար զրուցել ենք IDBank-ի Տեղեկատվական անվտանգության ղեկավար Արմեն Կիրակոսյանի հետ։ 

Տեղեկացված ես՝ պաշտպանված ես։

  • Պարոն Կիրակոսյան, մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ զեղծարարները մարդկանց հաշիվներից կարող են գումարներ կորզել․ վերջապես ի՞նչ դեպքեր են հայտնի, ինչպե՞ս են տեղի ունենում 21-րդ դարի գողությունները և ի՞նչ պետք է իմանան Ձեր հաճախորդները և օգտատերերը պաշտպանված լինելու համար։

 

  • Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են, միաժամանակ զարգանում են նաև զեղծարարները, որոնք նորանոր միջոցներ են փնտրում և գտնում համակարգեր կոտրելու կամ որոշակի տվյալներ գողանալու համար, իսկ 21-րդ դարում կարևորագույն արժեքներ են ժամանակը և տվյալները։ Քանի որ բանկային համակարգը ՀՀ-ում ամենապաշտպանված համակարգերից է, և մենք կիրառում ենք ՏԱ համաշխարհային բոլոր ստանդարտներին համապատասխան միջոցներ, այսինքն՝ մեր կողմից անում ենք ամեն ինչ կայուն, վստահելի և պաշտպանված համակարգ ունենալու համար, կցանկանայի կենտրոնանալ այն դեպքերի վրա, երբ մարդիկ դառնում են խաբեության զոհ՝ անգամ չպատկերացնելով, որ իրենց անձնական տվյալները տրամադրելով, ինչպես ասում են, օտարին իրենց տան բանալին են հանձնում։ Մի քանի դեպք նկարագրեմ․
  1. Զեղծարարները Բանկի կեղծ մասնաճյուղեր են բացում, ընդ որում՝ դրանք կարող են կրել Բանկի իրական անունից և լոգոյից քիչ տարբերվող անուն ու տարբերանշան, իրական առցանց բանկինգի միջոցով վարկ են ձևակերպում հաճախորդի անունով, բայց հաճախորդին տալիս են ստացված գումարի, ասենք, 70-80%-ը։ Բայց չէ՞ որ հաճախորդը կրում է վարկի ամբողջ գումարի բեռը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ որևէ մեկը Ձեր անունից չի կարող առցանց վարկ ձևակերպել, եթե այս կամ այն կերպ չտիրանա Ձեր անձնական տվյալներին։
  2. Զեղծարարները այցելում են մարդկանց բնակարաններ, բարեգործական նախաձեռնության անվան տակ գրանցում նրանց տվյալները, նրանց իսկ հեռախոսով գրանցում Բանկի բջջային հավելվածում, անգամ տեղում լուսանկարում, անցնում նույնականացում և կրկին վարկ են ձևակերպում նրանց անունով․ այս անգամ իրական վարկառուին ոչ մի լումա չի հասնում․ զեղծարարները պարզապես լքում են բնակարանը՝ նախապես վարկի ամբողջ գումարն իրենց հաշվին փոխանցելուց հետո։ Այսինքն՝ մարդիկ օտարներին են տրամադրում իրենց սմարթֆոնները և անձնական տվյալները։
  3. Զեղծարարները կապվում են օգտատերերի հետ հեռախոսով կամ սոցցանցերով և, օրինակ, նշում, որ խաղարկություն է անցկացվելու և իրենց հաշվին շահելու դեպքում որոշակի գումար կփոխանցվի․ այդ պատրվակով կրկին գրանցում են մարդկանց Բանկի բջջային հավելվածում, կատարում վերը նշված գործողությունները։ Խաղարկությունը, իհարկե, տեղի չի ունենում, մարդիկ ոչինչ էլ չեն շահում, ավելին՝ «շահում են» վարկային բեռ, որի մասին անգամ գլխի չեն ընկնում, և որոշ ժամանակ անց բանկից ծանուցում են ստանում վճարումը կատարելու անհրաժեշտության մասին և չվճարելու դեպքում հայտնվում են սև ցուցակում։
  4. Սոցցանցերում լինում են նաև դեպքեր, երբ օգտատերերին գրում են իրենց ընկերների կոտրած օգտահաշիվներից և խնդրում են շտապ գումար փոխանցել։ Սա էլ խաբեության մեկ այլ ձև է։

 

Իրականում՝ տարբերակները շատ են, քանի որ, ինչպես նշեցի, զեղծարարները երևակայության և ռիսկի պակաս, կարծես թե, չունեն, բայց «Տեղեկացված ես՝ պաշտպանված ես» սկզբունքը մեզ միանշանակ կարող է պաշտպանել։

 

  • Ձեր նշած դեպքերում ինչպե՞ս կարող են պաշտպանվել քաղաքացիները։

 

  • 21-րդ դարում շատ գործընթացներ կյանքում տեղի են ունենում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հետևաբար ոչ միայն վերը նշված, այլև մի շարք այլ դեպքերում կօգնի տեղեկատվական անվտանգության հիգիենայի հիմնական կանոնները պահպանելը․ պարզապես անհրաժեշտ է՝

 

  • Որևէ մեկին, անգամ մտերիմ հարազատին չտրամադրել բանկային կոդ, գաղտնաբառ, PIN-կոդ, բանկային հավելվածի գաղտնաբառ, կոդ և այլն։ Հիշենք, որ սրանք բոլորը Ձեր բնակարանի բանալիներն են։
  • Որևէ մեկին թույլ չտալ Ձեր հեռախոսով որևէ գործողություն անել, հատկապես՝ հավելված ներբեռնել, նկարել Ձեզ կամ Ձեր փաստաթղթերը և այլն։ Սմարթֆոնը մեր օրերում ինֆորմացիայի կարևորագույն կրիչ է հանդիսանում։ Եվ այն պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով։
  • Վարկի կարիք ունենալու դեպքում այն վերցնել անձամբ միայն ու միայն Բանկից՝ անձամբ ներբեռնելով Idram&IDBank բջջային հավելված, անձամբ անցնելով հեռավար նույնականացում և անձամբ դիմել առցանց վարկի համար կամ նույնը անել՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, որոնց հասցեները կարող եք գտնել Բանկի պաշտոնական կայքում։
  • Բանկի կամ Իդրամ ընկերության կողմից անցկացվող խաղարկությունների մասին տեղեկանալ բացառապես ընկերությունների պաշտոնական հաղորդակցման ուղիներով՝ պաշտոնական կայք, սոցցանցեր, էլեկտրոնային փոստ և այլն։ Կասկածելի նամակներ ստանալու դեպքում էլ դրանց իսկությունը ստուգել՝ զանգահարելով Բանկ կամ Իդրամ։ 
  • Սոցցանցերով անգամ Ձեր մտերիմ ընկերներից գումար փոխանցելու խնդրանք ստանալու դեպքում անպայման ստուգել՝ զանգահարելով նրան՝ ստուգելու համար թե արդյո՞ք Ձեզ իսկապես դիմել է Ձեր ընկերը, թե՞ նրա էջը կոտրված է։

Նման օգտակար խորհուրդներ կարելի է անվերջ թվարկել, սակայն կարևորն այն է, որ օգտագործեք 21-րդ դարի՝ ինֆորմացիայի իսկության մեջ հավաստիանալու ամենագործուն ձևը՝ կասկածել, համեմատել, ստուգել։ Ի դեպ, IDBank-ը տեղեկատվական արշավ է մեկնարկել, և մեր սոցիալական ցանցերի էջերում կգտնեք հոլովակներ, որոնք նկարագրում են զեղծարարության այս կամ այն դեպքը, և խորհուրդ տալիս, թե ինչպես վարվել։ Այնպես որ, հետևե՛ք սոցցանցերում մեր էջերին և եղեք տեղեկացված ու պաշտպանված։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ