ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը
«ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:
Իր հայցում Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։ Մինչ այդ Ադրբեջանը պետք է նրանց հետ վարվի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պարտավորությունների շրջանակում։
Ադրբեջանը պետք է զերծ մնա հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող արտահայտություններից, այդ թվում՝ դադարեցնի այսպես կոչված «ռազմական ավարների այգու» գործողությունը։ Բաքուն պետք է ապահովի հայերի կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ և այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաև իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Բաքուն էլ սեպտեմբերի 24-ին հայց է ներկայացրել, որում պնդում է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան