ս այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց․ Նիկոլ Փաշինյան
Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց և դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերն այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն, հիմա էլ եմ առաջարկում։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ գերիների վերադարձին առնչվող հարցին:
«Քարոզարշավի ժամանակ ասում էիք, որ Ձեզ համար բոլոր գերիները հավասար են, և պատրաստ եք Ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն, հետո ասում էիք, որ գերիները մեզ կներեն, եթե ևս երկու ամիս մնան գերու կարգավիճակում, հետո ասում էիք, որ դեռ պետք է քննել՝ գերի ընկելը հանցագործությու՞ն է, թե՞ ոչ:
Այժմ կողմնորոշվեք, դրսում կանգնած ծնողները սպասում են Ձեր պատասխանին՝ ի վերջո՝ ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը գերիների վերաբերյալ, փակվա՞ծ է արդյոք այդ հարցը Ձեզ համար»,-հետաքրքրվեց պատգամավորը: «Այն ժամանակ մենք այդ հարցը պաշտոնական-ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, ինչը, ցավոք, արձագանք չի գտել: Որ պահին արձագանք կգտնի, ուժի մեջ գտնվող է»,-ասաց Փաշինյանը: Նա վերահաստատեց՝ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի:
«Կլինեն գերեվարման դեպքեր, երբ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն դեպքեր, երբ կլինեն քրեաիրավական հետևանքներ»,- ասաց նա՝ նշելով, որ եթե «վերևից» եղել է հրաման, որ գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն, որ գերի հանձնվեն, այդպիսի հրաման տվողները կդատվեն, բայց դա իրականության հետ կապ չունի: Փաշինյանն ընդգծեց, թե ամեն օր աշխատանք է կատարվում գերիների վերադարձի համար:
Էլինար Վարդանյանն արձագանքեց՝ վարչապետը մեղադրում է 18-ամյա զինծառայողներին վախենալու, չկողմնորոշվելու մեջ, ապա հարցրեց. «Դուք նոյեմբերի 9-ից հետո որտե՞ղ էիք, կողմնորոշվե՞լ եք»,-ասաց նա: Փաշինյանը պատասխանեց, թե նոյեմբերի 9-ից հետո էլ, առաջ էլ եղել է իր պաշտոնավարման դիրքերում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին