Երկու օր է, ինչ այս հարցերին պատասխան չկա․ Վահագն Ալեքսանյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն երկու օր է, ինչ ԱԺ ամբիոնից հարցրել եմ․ «Որտեղի՞ց Արթուր Ղազինյանին ինֆորմացիա, որ ադրբեջանի կողմից հնարավոր սանձազերծելիք պատերազմը կարող է կանխվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով և այլ վարչապետի ընտրությամբ։
Որտեղի՞ց Ագնեսա Խամոյանին վստահություն, որ եթե Ռոբերտ Քոչարյանը վարչապետ լիներ, պատերազմ չէր լինի»։ Երկու օր է, ինչ այս հարցերին պատասխան չկա։
Երկու օր է, մի ամբողջ ընդդիմադիր խմբակցություն չի պատասխանում, թե ինչու՞ էր իրենց պատգամավորը հարցի միջոցով պնդում, որ Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխությունը կարող է կանխել հնարավոր սանձազերծելիք պատերազմ։ Հասարակ տրամաբանությունը հուշում է, որ կամայական երկրի հակառակորդ պետության վրա հարձակվելու պլանները կարող են հետաձգվել կամ չկայանալ միայն այն պարագայում, երբ հարձակման օբյեկտ հանդիսացող երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը ուղղակիորեն և անկասկած բխի հարձակվող կողմի շահերից։
Պնդել եմ և պնդում եմ, որ այս հարցերի պատասխանները կան միայն մի մաայրաքաղաքում և այդ մայրաքաղաքը Երևանը չէ»։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան