Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Քաղաքականություն

Իշխանության կողմից խաբեության շարունակական գործողությունները Հայաստանն անընդհատ պահելու են ներքին և արտաքին ցնցումների մեջ․ Արտակ Զաքարյան

Սահմանային շարունակվող լարված վիճակը ցույց է տալիս, որ բանակցություններում կապիտուլյանտները չեն կարողանում Հայաստանի շահերից բխող օրակարգերն այնպես ձևակերպել, որ Ադրբեջանի համար այլընտրանքներ չմնան։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

«Ըստ էության, գոյություն ունեցող հակասությունները բերում են նրան, որ Ադրբեջանը, շատ հեշտությամբ օգտվելով սրանց թուլամորթությունից, կիրառում է զինուժ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Քանի դեռ կապիտուլյացիա ստորագրողները շարունակում են Հայաստանի անունից հանդես գալ, ցավոք մեր սահմանները լինելու են նույն վիճակում, ինչ այսօր կա»,–ասաց նա։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ այստեղ էլ հստակ  երևում է, որ իշխանությունը չունի կողմնորոշումներ և դռնից դուռ են վազում՝ խոսելով մի տեղ անվտանգությունից, մյուս տեղը՝ գոյություն չունեցող ժողովրդավարությունից, գոյություն չունեցող տնտեսական հնարավորություններից։ «Այսինքն՝ ներսում և դրսում շարունակական խաբեության գործողություններն անընդհատ Հայաստանը պահելու են ներքին և արտաքին ցնցումների մեջ»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է խաղաղության հարցին, նա ասաց, որ խաղաղությունը չի երևում քանի Ադրբեջանի ախորժակը գնալով բացվում է, և Ադրբեջանը միայնակ չի գործում։

«Ադրբեջանը  գործում է Թուրքիայի, թուրքախոս ժողովրդների անունից՝ ստանալով չերևացող քարտ բլանշ։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները չունեն լուծումներ։ Փորձում են ընթացիկ, օպերատիվ լուծումներով առաջ շարժվել՝ առանց հասկանալու, որ դա ավելի է խորացնում Հայաստանի խնդիրները։ Իսկ անընդհատ բանակի վրա թողնել չլուծված խնդիրը, տանել ավելի խորը հակամարտության, անընդհատ սպասել, որ սահմանի այս կամ այն հատվածում լինելու են բախումներ, գողություններ, ներթափանցման փորձեր, սա Հայաստանի Հանրապետության և հատկապես մեր քաղաքացիների համար անընդհատ բերելու է բացասական զարգացումների, և մարդիկ արդեն ավելի մեծ ծավալով սկսել են մտածել արտագաղթի մասին»,–ասաց նա։

Ըստ նրա՝ այս իրավիճակը փոխելու միակ, ուղիղ ճանապարհը Հայաստանում իշխանափոխություն կատարելն է այն ուժերի միջոցով, որոնք հստակ գիտեն, ինչպես են կարճ ժամանակում կարգավորել բոլոր տեսակի կարևորագույն կենսական խնդիրները։

Խոսելով այն մասին, թե ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը չի ուզում իշխանափոխություն, Արտակ Զաքարյանը հարց բարձրացրեց, թե արդյոք ժողովուրդն ուզում է շարունակական տարածքային կորուստներ, որ անընդհատ բանակում զոհեր ունենանք։

«Ես կարծում եմ՝ այս քաղաքական իշխանությունները, օգտագործելով հեշտ մոլորվող հատվածի հույզերը և անընդհատ խաբեության մեջ պահելով՝ իրենց իշխանության մնալու հարցն են լուծում, քանի որ այլապես հասկանում են, որ մտնելու են ծանր պատասխանատվության փուլի մեջ»,–ասաց նա։

Անդրադառնալով բանակի մարտունակության վրա քաղաքական լարումների հնարավոր ազդեցությանը՝ Արտակ Զաքարյանն ասաց․«Ներքաղաքական իրավիճակը, իշխանությունների անկարողությունը ազդում են բանակի վրա։ Մեր բանակը քաղաքական ուժեղ իշխանություն չի տեսնում թիկունքում, բայց ուրախ եմ, որ բանակի ներսում որոշակի ոտքի կանգնելու, մեջքերն ուղղելու բարոյահոգեբանական իրավիճակ եմ տեսնում, որը ապագայի նկատմամբ ռազմական տեսակետից մի փոքր հույս է տալիս, իսկ քաղաքական առումով՝ որևէ դրական տեսլական ապագայի նկատմամբ գոյություն չունի, քանի այդ հարցը կապված է կապիտուլյանտների հետ»։