Սարսափելի ցավ է, երբ ՖԲ֊ում և մամուլում հայտնվում են կեղծ տվյալներ. զոհված հերոս Տարոն Սահակյանի մայրը դիմել է հանրությանը
Նոյեմբերի 16-ի սադրիչ գործողությունների արդյունքում հերոսի մահով ընկած Տարոն Սահակյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ դիմելով հանրությանը.
ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԶՈՀԵԼ Է ԻՐ ԿՅԱՆՔԸ, ԲԱՅՑ՝ ԳԵՐԻ ՉԻ ՀԱՆՁՆՎԵԼ։
ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԶՈՀԵԼ Է ԻՐ ԿՅԱՆՔԸ, ԲԱՅՑ՝ ԳԵՐԻ ՉԻ ՀԱՆՁՆՎԵԼ։
Սարսափելի ցավ է, երբ ՖԲ֊ում և մամուլում հայտնվում են այնպիսի կեղծ տվյալներ, երբ 31֊ամյա զոհված զինծառայողի մայրը ստիպված է գրել այս հոդվածը՝ մի անգամ ևս վերապրելով իր ողբերգությունը, ձեզ ապացուցելու համար չէ, որ ես գրում եմ սա։ Քանի որ որդուս կարգախոսը եղել է հայրենիքը, պատիվն ու արժանապատվությունը, ես սա անում եմ որդուս համար։ Միակ պատճառը, որ մեզ ստիպում է ապրել, դա՛ հպարտությունն է, որ որդիս զոհվել է հերոսաբար։ ՈՒ դուք այսօր փորձում եք դա՛ էլ խլել մեզնից։Լրատվամիջոցներն ու քննչական մարմինները գրում են, որ նոյեմբերի 16֊ին 13 զինծառայողներ գերի են հանձնվել։ Նոյեմբերի 17֊ին բաքվից վերադարձվել է Տարոն Սահակյանի սպանված մարմինը։ Սակայն ոչ մի տեղ չի նշվում, որ թշնամին տարել է Տարոնի արդեն իսկ զոհված մարմինը։
Կա տեսանյութ, որտեղ Տարոենը գոռում է. ֊Տղերք , կրակեք՝ Բայց ուր՞ էին տղերքը։ Նրանցից ութը փախել էին, մյուսներն էլ՝ ԳԵՐԻ հանձնվել։ Իսկ Տարոնին ճանաչողները գիտեն, որ իր տեսակը ոչ փախչող է, ոչ էլ՝ հանձնվող։ ՈՒ որդիս զոհում է իրեն՝ բայց գերի չի հանձնվում։ Ադրբեջանական ոչ պաշտոնական կայքերը գրել են, որ պայթյուն ից 9 զոհ ու վիրավոր ունեն. Դատաբժշկական փորցաքննությունը ապացուցել է, որ որդիս հրազենային վիրավորում չունի, նրա վերքերը պայթյունի հետեվանք են, վնասվել են կենսական օրգանները և վերքերը եղել են կյանքի հետ անհամատեղելի։ Իսկ գիտեք ինչ է ասել Մուրադովը երբ բերել նրա դին։ Ադրբեջանցիները նրան փոխանցել են, որ այս տղան հերոս է, ձեզ տալիս ենք հերոսի մարմին ու սա ասում ենք, որ թաղումը հերոսին վայել կազմակերպեք։Մեծ ցավով եմ ասում, բայց այն տպավորությունն է, որ թշնամին մեզնից ազնիվ է ու ավելի շատ է հարգում հերոսներին։ Ես հասկանում եմ, որ ցավն ու անորոշությունը կուրացրել է իմ ժողովրդին։ Բայց խնդրում եմ ձեզ, եկեք նույն հարթության վրա չդնենք գերիներին ու հերոսներին, եթե հավասարության նշան դնեք գերու և հերոսի միջև, վաղը ավելի շատ գերի կունենանք, քան՝ հերոս, վաղը կկորցնենք մեր բանակը։ Չգիտեմ, հաճու՞յք եք ստանում, երբ սուտ լուրեր եք տարածում թե Մուրադովը բերել է Տարոնի խոշտանգված մարմինը։ Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ որդուս մարմնին խոշտանգման որև է բիծ անգամ չի եղել։ Որդիս հետմահու պարգևատրվել է մեդալով, ՊՆ֊ն հայտնել է իր շնորհակալությունը՝ նման խիզախ ու հայրենասեր որդի դաստիարակելու համար։
Ուստի, ձեզնից էլ խնդրում եմ հարգեք մայրերի վիշտը ու ձեր ապատեղեկվատվությամբ էլ՛ ավելի մի խորացրեք այն անսահման ցավն ու դատարկությունը, որ զգում են զոհվածների՝ ընտանիքները։




















Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Պղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ո...