Զելենսկին հայտարարել է, որ ագրեսիայից պաշտպանվող երկիրը զենքի իրավունք ունի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ագրեսիայից պաշտպանվող ցանկացած երկիր զենք ձեռք բերելու իրավունք ունի։ Այս մասին նա ասել է իտալական La Repubblica թերթին։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումն օգտագործվում է որպես արեւմտյան պետություններին շանտաժի ենթարկելու ներուժ։
«Բայց եթե ռուսական զորքերի քանակն ավելանա, շանտաժն ավելի կկոշտանա, ինչը կարելի է անվանել մեր պետության եւ, հնարավոր է, ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ընդլայնման նախապատրաստում»,- ասել է նա։
Զելենսկին նաեւ հիշեցրել է, որ Գերմանիան խանգարել է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային հակադրոնային հրացանների եւ հակադիպուկահար համակարգերի մատակարարմանը։
«Մի՞թե պատերազմի ութերորդ տարում մենք դրա իրավունքը չունենք։ Ակնհայտ է, որ ունենք։ Ցանկացած ժողովրդավարական պետություն, որն իրեն պաշտպանում է ագրեսիայից, պետք է նման պաշտպանական գործիքներ ձեռք բերելու իրավունք ունենա։ Բայց որոշ մայրաքաղաքներում դեռ վախն է տիրում»,- նշել է նա։
Ավելի վաղ գերմանական Bild հրատարակությունը հայտնել էր, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ է արգելափակել ՆԱՏՕ-ի շրջանակներում Ուկրաինային զենքի մատակարարումը։ Գերմանական վետոն արգելափակել է 90 խոշոր տրամաչափի Barrett M82 դիպուկահար հրացանները՝ ԱՄՆ-ից, եւ 20 հակադրոնային EDM4S-UA համակարգերը՝ Լիտվայից։
Ուկրաինան 2021 թվականի սկզբին ՆԱՏՕ-ի Աջակցության եւ մատակարարման գործակալության (NSPA) միջոցով արդեն վճարել է սպառազինության երկու համակարգերի համար եւ սպասում էր մատակարարմանը։ Սակայն մայիսին Գերմանիայի եւ Նիդեռլանդների ներկայացուցիչները NSPA-ի խորհրդում դեմ են արտահայտվել վաճառքին եւ արգելափակել են այն:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...