Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Քաղաքականություն

Էրդողանը կորցնում է աջակցությունը այնտեղ, որտեղ ամենաքիչը կարող է դա թույլ տալ իրեն

Թուրք առաջնորդի հայրենի համեստ քաղաքը եւ Անկարայի նախագահական պալատում նրա շքեղ բնակարանները կապող մայրուղու վրա մոլեգնող զայրույթը նախազգուշացում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար: Թեյի արտադրողները, ձկնորսները, մանրածախ առեւտրով զբաղվողները, սրճարանների աշխատակիցները՝ սովորաբար ցածր վարձատրվող թուրք աշխատողները, որոնք երկու տասնամյակների ընթացքում Էրդողանի իշխանությանն աջակցության հիմքն են կազմել, երկրում կյանքի թանկանալուն զուգընթաց հրաժարվում են իշխող կուսակցությունից, գրել է Bloomberg-ը:   

800 կիլոմետրանոց ճանապարհորդությունը Թուրքիայի սեւծովյան ափով մինչեւ նրա պահպանողական շրջանները ցույց է տվել, թե որքան շատերն են կորցնում հավատը:

Ընդդիմադիր կուսակցությունները վերահսկում են խոշոր քաղաքները, ինչը նշանակում է, որ Էրդողանը եւ նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պետք է պահպանեն ավանդական բաստիոնները 2023 թվականի ընտրություններում իշխանությունը պահպանելու համար: Նրանք 18 ամիս ունեն Սահապ Քարդեսլերի նման հիասթափված ու տատանվող ընտրողներին գրավելու համար։ Դուրս գալով Իիդերայի մսագործական խանութից՝ 66-ամյա թոշակառուն վարկ է օգտագործել՝ մի քանի ամսվա համար բավականաչափ միս գնելու համար։ «Հնարավոր է, որ հետագայում չկարողանամ դա ինձ թույլ տալ», - պարզաբանել է նա: «Անգամ պարզ չէ, թե մեկ ժամից գինը որքան կլինի»։

Մայրաքաղաքից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայրենի քաղաք կատարած ուղեւորությունը ցույց է տալիս, որ ավանդական բաստիոնները կարող են երաշխիք չլինել 2023 թվականի ընտրություններում։ Նրա ժողովրդականությունը նվազում է համավարակի պատճառով առաջացած դժվարությունների ֆոնին: Միաժամանակ Էրդողանը ստիպեց Թուրքիային ռիսկային տնտեսական փորձարկում իրականացնել։ Նա հույսը դրեց Կենտրոնական բանկի վրա՝ նվազեցնելու փոխառությունների ծախսերը՝ ներդրումները խթանելու ու աշխատատեղերը շատացնելու համար, եւ մարտահրավեր նետեց համաշխարհային ֆինանսների ազդեցությանը:

Սա արտահանման հաշվին հարստանալու նրա տարբերակն է, որով նախկինում գնացել են ասիական որոշ երկրներ։ Առայժմ, սակայն, նախագահի շեղումը ուղղափառ տնտեսությունից աղքատացնում է մարդկանց՝ այս տարի լիրան արժեզրկելով ավելի քան 50 տոկոսով եւ առաջացնելով գների կտրուկ աճ։

Թեյ մատուցելով իր փոքրիկ Iyidere սրճարանում՝ Սելահաթթին Մետեն, ցուցադրելով իր գործարարական հմտությունները, նախագահին մեղադրում է միամտության մեջ: «Դուք չեք կարող ասել՝ «ես չեմ ընդունում տոկոսադրույքները», երբ ձեր տնտեսությունը սերտորեն կապված է մնացած աշխարհի հետ», - ասում է նա: Դեռեւս հավատարիմ Էրդողանին՝ 51-ամյա Մետեն հոգնել է իսլամի վրա հիմնված նախագահական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ): «Նրանք մեզ վերեւից են նայում», - ասել է նա: «Սկզբում մեզանից մեկն էին, սովորական մարդիկ։ Այժմ նրանք շքեղության մեջ են ապրում»։ Այս բողոքը կարելի է պարբերաբար լսել ԱԶԿ-ի հենակետերը համարվող վայրերում:

Իդերեը գտնվում է Ռիզե նահանգում, որտեղ Էրդողանի հայրը ապրել է մինչեւ Ստամբուլ աշխատելու մեկնելը. նախագահն այնտեղ է անցկացրել իր մանկության մի մասը։

Այս անձնական կապը նշանակում է, որ այստեղ շատերը ձեռնպահ են մնում Էրդողանին ուղղակիորեն քննադատելուց, ով սկզբում որպես վարչապետ եւ 2018 թվականից՝ որպես լայն գործադիր լիազորություններ ունեցող նախագահ, աջակցություն է հավաքել մայրուղիների, հիվանդանոցների եւ նավահանգիստների կառուցման միջոցով:

Սակայն նախագահական կուսակցության անդամներին մեղադրում են նեպոտիզմի եւ շռայլ ապրելակերպի մեջ։

Թուրքիայի Կենտրոնական բանկը ուրբաթ կրկին միջամտել է արտարժույթի շուկաներում՝ զսպելու լիրայի անկումը այն բանից հետո, երբ այն մեկ դոլարի դիմաց բարձրացավ 17 կետից: