Ալեն Սիմոնյանը` վերջին միջադեպի մասին
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երկու օր է՝ լուռ հետևում եմ, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ զբաղված մի անիմաստ քննարկմամբ. թե բա՝ Ալեն Սիմոնյանը պատժել է լրագրողներին: Այժմ, երբ բոլորն արտահայտվեցին, իրավապաշտպաններն ասացին իրենց կարծիքը, մեկ-մեկ նաև «մասնագիտական» կարծիքը հայտնեցին, երբ մեկնաբանություններում բոլորն արտահայտվեցին և «Տեսեք, թե ինչ է արել Ալեն Սիմոնյանը» վերնագրով տեսանյութերը 100k + դիտում ստացան և, մեծ հաշվով, բավարարված են բոլորը, ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: ԱԺ միջանցքներում որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս փռվել աթոռներին և անվայել պահվածք ցուցաբերել: Նկատելով այդ երևույթը՝ ես հրահանգել եմ հավաքել աթոռները, որից հետո իմ մոտ են եկել օպերատորները և մեկ լրագրող, ում թեև այդ պահին այնտեղ չէի նկատել, բայց նույնպես ընդունեցի, քանզի տեսա, որ իրեն թույլ է տվել 4 րոպեում երեք լուսանկար հրապարակել, բոլորին զոհ սարքել, ինձ՝ հրեշ, և ծաղրել: Ինչին ի պատասխան այլ լրագրողներ սկսել էին վիրավորել, այդ գրառման տակ, ծաղրել և այլ օգտատերերի հետ վիճել: Լրագրողը ստիպված հեռացրեց իր գործընկեր լրագրողների վիրավորանքները և շտկեց իր գրառումը:
Զրույցի ժամանակ ասել եմ, որ չի կարելի նման գործողություններով զբաղվել, երբ մարդիկ են անցնում՝ չի կարելի փռվել և մարդկանց արհամարհել, անկախ նրանից, թե ով է անցնում՝ ՔՊ-ից, ՀՀԿ-ից կամ Հայաստան դաշինքից, և ինչ վերաբերմունք ունեք: Լինի պատգամավոր, թե նախարար, դա անընդունելի է: Ես և օպերատոր տղաներն իրար հասկացանք, տղաներից մեկը, ի պատիվ իրեն, նույնիսկ ներողություն խնդրեց: Երեկոյան աթոռները ավելի մեծ քանակով վերադարձվեցին միջանցք:
Այո, նման պահվածքը չի մնալու անարձագանք:
Թե ով ում մոտ ոտքի կկանգնի, գլխարկ կհանի ու ինչի դիմաց՝ ես լավ գիտեմ և վաղուց անցել եմ այդ փուլը, բայց
հարգանքը պետական ինստիտուտների, մարդու և երկրի նկատմամբ այլընտրանք չի ունենալու, լինի դա ԱԺ շենքում, փողոցում, թե այլ վայրում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...