Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Քաղաքականություն

«2018-ի «հեղափոխության» մեջ փայ ունեցան բոլորը․ Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2018-ի «հեղափոխության» մեջ փայ ունեցան բոլորը, բացի «հեղափոխությամբ» խանդավառված «ժողովրդից»:

Ներքին փայատերերը շատ էին. հեղափոխության POP բրենդ կարգված կարգին Հայկոներ, արտասահմանյան Rock էծեր, ՀՀ անձնագիր ստացած կարեկցողներ, ազատատենչ կոսմոպոլիտների մեջքի հետևում թաքնված պսևդոլիբերալ ֆաշիստներ, մաղձով կերակրված երազկոտ ռոմանտիկներ, կատարյալ հիմարներ և մի «ժողովուրդ», որը քիչ թե շատ կուշտ էր և անվտանգ, բայց դժգոհ: Բոլորը տարան իրենց փայը, իսկ «ժողովուդը» շատ լավ օգտագործվեց նրանց կողմից, ովքեր ճիշտ հաշվարկեցին իրենց ֆինանսատնտեսական , քաղաքական և օլիգոֆրեն շահերը:

Արտաքին փայատերերն ավելի պրագմատիկ գտնվեցին, քանի որ ունեին իրենց հստակ և հաշվարկված շահերը իրագործելու պարարտ հող, միջին և խոշոր դերակատարներ, մեծ ու փոքր ավանտյուրիստների աճեցրած խմբեր, արդյունավետ գործող լոբբիստներ և ամենակարևորը ամեն ինչ վաճառելու պատրաստ քաղաքական ակտորներ:

Բոլորը ստացան և տարան իրենց փայն այդ «հեղափոխությունից» ի հաշիվ երկրի, ի հաշիվ կյանքերի, ի հաշիվ կորսված Արցախի և ի հաշիվ պատվազուրկ պետության:

Բայց փայատերերը 2018-ի հեղափոխության փայաբաժնով միայն չեն բավարարվելու:

Փայը պահելու համար, էլի փայեր են պետք, փայն է փայ պահում: Չկա էլ պետությունից փայ պահանջելու հնարավորութուն, քանի որ չկա նախկին պետությունը: Հիմա ի դեմս Փաշինյանի կա մի նոր պսևդոպետություն, որին նրանք փայատեր են և դա անխուսափելիորեն բերում է այդ պսևդոպետության «հիմնադիր հայրի» փայաբաժնի պակասեցմանը:

Այո, Կարգին Հայկոյից մինչև Ալիև ունեն իրենց փայը և այդ փայը պահանջում են Փաշինյանից: Իսկ նա սկսել է հասկանալ, որ « հեղափոխություն» կոչված մեծ ավանտյուրայից փայ բաժանելով ինքը վերածվում է «փրկչից» « «նզովյալի»: Սա է խնդիրը, հեղափոխական կարկանդակն ավարտվում է, իսկ փայատերերի ախորժակը նոր է բացվել և պահանջում է նոր կարկանդակներ, որը Փաշինյանը պետք է այլևս տա իր պսևդոպետության և իր «փրկչության» միֆի սննկացման հաշվին:

Փաշինյանը հենց իր իրական ներքին փայատերերին վնասազերծելու խնդիր ունի, իսկ իրական օպոնենտներին վնասազերծելու ոչ ունակություն և ոչ էլ պոտենցիալ չունի: Ավելին, քաղաքական և ֆինանսական վնասազերծումը նա ունակ է իրականացնել միայն սեփական «մինի նզովյալների» նկատմամբ, իսկ մնացյալ բռնապետիկական զեղումները, որոնք ուղղված են իր իրական օպոնենտներին, հերթով պայթող ժամկետնանց անվտանգության բարձիկներ են: Երևանի քաղաքապետի անվստահության հայտարարության տողատակերում երևացին փայատերերից եկող վտանգները սաստելու ձգտումներ, որոնք կրում էին ներքին կոնյուկտուրայում անխուսափելիորեն ձևավորվող վերապահումների և դժգոհությունների Փաշինյանական պատասխան։

 

Այդ մեսիջներն ու պատասխանները մնալու են թլպատված, քանի որ պսևդոպետության մեջ, որքան էլ քեզ շրջապատես անվտանգային, ոստիկանական, հատուկ ծառայական, քննչական և մամլիչ, լրջություն ներշնչող պետական արարողակարգային ատրիբուտներով, միևնույն է, թե՛ ներքին, և թե՛ արտաքին փայատերերի համար դու մնալու ես որպես «քաղաքական ակտոր կոնկրետ հանձնառությամբ», իսկ ստեղծածդ համակարգի հիմքերն էլ սողացող ավազի վրա են:

P.S. Դու կարծում էիր, թե «հեղափոխության» ողջ փայաբաժինը քոնն է, բայց մյուսների փայը տաս, թե չտաս փայի իրական տերերը փայը ուզելու են: Բռնապետիկ խաղաս, թե չխաղաղաս փայը հենց քո պսևդոհամակարգից ես տալու,իսկ չտալու տարբերակ չունես,որովհետև հողափոխության փայի չեկերը գալու են ու գալու: Ինչքան չեկ փակես նշանակելու է, որ չկա փրկիչ, այլ կա մի նզովյալ, ով դեռ երկար է հիշելու իր նախկին «փրկչական» և դրա համար ամեն բանի պատրաստ քաղաքական ակտորությունը:»