Երբեք չեմ մոռանա այս օրը. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Երբեք չեմ մոռանա այս օրը: Երբ երթի նախատեսված ժամին դուրս եկանք կառավարության շենքից, Հանրապետության հրապարակում զրնգուն լռություն էր:
Տարօրինակ է հնչում, բայց տպավորություն էր, որ ամեն բան կանգնել է, սառել, չկար քամի, չկար ձայն, չկար մեքենայի ձայն, միայն մարդիկ էին: Հայ մարդիկ, ովքեր մեզ տեսնելով սկսեցին մոտենալ, հավաքվել մեր շուրջ, դուրս գալ ծառերի շվաքից ու պատերի մոտից և շրջապատեցին: Հրապարակը անհասկանալի ձևով մեկ րոպեում լցվեց: Խոսել, ասել որևէ բան պետք չէր, բոլորը ամեն բան գիտեին, հասկանում էին: Բոլորի դեմքին ցավ ու տանջանք էր, մարդիկ եկել էին ասելու, որ մենք կանք, որ մեզ ոչնչացնել չի լինի, որ մենք միասին ենք:

Ամբողջ երթի ընթացքում հուզմունքը, հպարտությունն ու ցավը միաժամանակ խեղդում էր, դիմակը թաքցնում էր արցունքները: Ծով երթը քայլում էր, քայլում էր ու հավատ բերում բոլորիս:
Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք:

«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...