Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Տնտեսություն

Կարո՞ղ է արդյոք Էրդողանի ծրագիրը փրկել լիրան

Լիրայով ավանդները պաշտպանելու նախագահ Թայիփ Էրդողանի ծրագիրը, հնարավոր է, հետ է մղել թուրքական արժույթը անդունդի եզրից եւ շունչ քաշելու որոշ ժամանակ է տվել, սակայն պարտքի կուտակման ռիսկերը եւ առանց այն էլ բարձր ինֆլյացիան խթանելու ռիսկերը մեծ են թվում, հաղորդում է Reuters-ը:

Էրդողանի խոստման մեջ առանցքային տեղ ունի հարկերի բացակայության արդյունավետ երաշխիքը՝ գանձապետարանի աջակցությամբ թուրքերը կշահեն իրենց ավանդների տոկոսադրույքների եւ փոխարժեքի ցանկացած անբարենպաստ փոփոխության տարբերությունից՝ խրախուսելով ավանդատուներին դոլար վաճառել եւ լիրա գնել։

Սակայն վերլուծաբաններն ու բանկիրները մտահոգված են, որ երեքշաբթի լիրայի արագ աճը կտապալվի եւ կվերադառնա ի շրջանս յուր՝ Էրդողանի թուրքական կառավարությանը շփոթության մեջ թողնելով, քանի որ ապագա կորուստները ծածկվում են հիմնվելով փոխարժեքի վրա:

Էրդողանն իր հայտարարությունն արել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ երկուշաբթի օրը պատմության մեջ առաջին անգամ լիրայի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց իջել է մինչեւ 18-ի:

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ հասարակ թուրքերի լիրայով ժամկետային ավանդները դեկտեմբերի 10-ի դրությամբ կազմել են մոտ 1,2 տրլն լիրա (92,5 մլրդ դոլար)։

Մարմարայի համալսարանի տնտեսագետ Հուրսիտ Գունեշի գնահատմամբ՝ եթե նոր միջոցները ընդգրկեին բոլորին, եւ եթե փոխարժեքը բարձրանար 20%-ով ավելի արագ, քան Թուրքիայի կենտրոնական բանկի ավանդի տոկոսադրույքը, ապա դա թուրքական բյուջեի համար կկազմեր 240 միլիարդ լիրա:

Այն դեպքում, երբ այսպիսի հարցերը՝ ինչպես եւ երբ գանձապետարանը կվճարի եւ ինչպես հաշվի առնել հարկային արտոնությունները, մնում են անպատասխան, ավանդատուների համար նոր քաղաքականությունը ապահովել է էրոզիայից շատ անհրաժեշտ պաշտպանություն:

Բանկիրները հայտնել են, որ իրենք միայն երկուշաբթի գիշերն են փոխարկել մինչեւ 1,5 միլիարդ դոլարի խնայողությունները, ինչը հանգեցրել է լիրայի երբեւէ ամենամեծ աճին անկայուն սակարկումներում:

«Եթե դուք ակնկալում եք, որ փոխարժեքը կկրկնապատկվի, ինչը տեղի է ունեցել (վերջին երկու ամսվա ընթացքում), ապա լիրայով ավանդների եկամտաբերությունը ձեզ համար կկազմի 100%», - ասել է Անկարայի Բիլքենթ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավար Ռեֆեթ Գուրքայնակը: «Սակայն դա կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ»,- հավելել է նա:

Թուրքական բանկերն արդեն ավանդների համար վճարում են 16-18% եւ դժվար թե ավելին առաջարկեն, հաշվի առնելով, որ քաղաքականությամբ տոկոսադրույքը 14% է՝ դրամավարկային քաղաքականության մեղմացման ագրեսիվ եւ անսովոր ցիկլից հետո:

Էրդողանի ճնշման ներքո Թուրքիայի կենտրոնական բանկը սեպտեմբերից իջեցրել է տոկոսադրույքները 500 բազիսային կետով՝ առաջացնելով լիրայի վատթարագույն ճգնաժամը վերջին երկու տասնամյակում:

Անցյալ ամիս տարեկան ինֆլյացիան գերազանցել է 21%-ը, եւ ակնկալվում է, որ հաջորդ տարի կաճի մինչեւ 30%՝ հիմնականում պայմանավորված արժույթի անկմամբ, որը խթանում է ներմուծման գները: Սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները բարձրանում են, ինչը դժգոհություն է առաջացնում տնային տնտեսությունների շրջանում եւ իջեցնում է Էրդողանի վարկանիշը։

Սոցիոլոգներից մեկն ասել է, որ նոր քաղաքականությունը՝ կարճաժամկետ ձեռքբերումներով եւ հնարավոր երկարաժամկետ խնդիրներով, ազդարարաում է, որ Էրդողանը կարող է գնալ արտահերթ ընտրությունների:

«Ես ակնկալում եմ արտահերթ ընտրություններ։ Այն, ինչ մինչ այժմ արվել է տնտեսության մեջ, դա ընտրական ռազմավարություն է»,- ասել է MetroPoll-ի նախագահ Օզեր Սենկարը:

Արժույթի հետագա ցանկացած արժեզրկում տեսականորեն կարող է նշանակել գանձապետարանի կողմից պարտքային նոր պարտավորությունների անսահմանափակ թողարկում: Այնուհետեւ կառավարությունը կարող է դիմել կենտրոնական բանկին՝ դա դրամայնացնելու համար՝ ստեղծելով ինֆլյացիայի նոր ալիք, ասում են բանկիրներն ու վերլուծաբանները:

«Լիրայի համար անվճար ճաշ գոյություն չունի: Աջակցության արժեքը, ի վերջո, հասնում է կորպորացիաներին՝ ավելի բարձր փոխառության ծախսերի կամ ավելի բարձր հարկերի տեսքով», - ասել Tellimer-ի ընկերության բաժնետոմսերի շուկայի հետազոտությունների բաժնի ղեկավար Հասնեյն Մալիկը՝ Դուբայից։

Թեեւ կառավարությունում խնդրին ծանոթ աղբյուրը խոստովանել է, որ բյուջետային բեռը եւ ինֆլյացիան կարող են աճել, նա կարծում է, որ «կարելի է դա հաղթահարել»: «Բոլոր հայտարարված լուծումները ներառում են ռիսկերի նվազեցման միջոցառումներ»։

Նախագահի խորհրդական եւ կառավարության տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ Ջեմիլ Էրթեմը Reuters-ին ասել է, որ ավանդների երաշխիքը «պատմական փոփոխություն» է, որը վերացնում է գնաճից պաշտպանվելու համար դոլարի պահանջարկը:

Բայց մի բարձրաստիճան բանկիր ասել է, որ նոր քաղաքականությունը լավ կաշխատի միայն այն դեպքում, եթե տնտեսությունը պահպանի ընթացիկ հաշվի հավելուրդը, եւ կառավարությունը դեռ պետք է որոշ մանրամասներ բացատրի:

Նախատեսվում է, որ այս տարի Թուրքիայի բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3,5%-ը՝ տարեսկզբի 1,5%-ի դիմաց: «Ինչպես եւ երբ գանձապետարանը կվճարի տարբերությունը: Երեք ամիսը մեկ կվճարի՞, թե՞ վեց ամիսը մեկ»,- ասել է բանկիրը: