Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Քաղաքականություն

Դիվանագիտությունը լացում է

Ռուբեն Ռուբինյան: Զտարյուն նիկոլական, թրքասեր ռուսատյաց գործիչ: Քաղպայմանագրային հիմունքներով ԱԺ փոխնախագահ: Դիվանագիտության ասպարեզում աչքի է ընկել մեկ անգամ՝ Եվրախորհրդում Ռուսաստանի օգտին քվեարկությունը տապալելու գործում: ՌԴ ներկայացուցիչներին չի կարողացել դա բացատրել դիվանագիտորեն եւ ստիպված է եղել կաշին փրկել անհեթեթ բացատրություններով, այդ թվում՝ քվեարկության սենյակը չգտնելու պատճառով քվեարկությունից «պատահաբար» ուշացումով: Մնացած բոլոր ժամանակներում համաշխարհային դիվանագիտությունն ընդհանրապես, հայկականն էլ՝ մասնավորապես, Ռուբինյանի մասին համեստորեն լռում են, ասես նման մարդ չկա էլ:

Բայց Նիկոլի շնորհիվ կարող է ծնվել ու ի հայտ գալ ամեն ինչ, այդ թվում՝ նաեւ դիվանագետ Ռուբեն Ռուբինյան: Նորելուկը, հասկանում եք, պետք է Հայաստանի կողմից բանակցություններ վարի Թուրքիայի հետ: Բայց քանի որ Հայաստանում ոչ ոք չէր հասկանում՝ Ռուբինյանը երկնքից իջավ, թե մի այլ տեղից հայտնվեց, Գագիկ Մելքոնյան անունով մի գեներալանման բան որոշեց գյուղական կարգով մեկնաբանել այդ եղելությունը՝ նշելով, որ Ռուբինյանը մենակ չի լինելու, նրա հետ թիմ է աշխատելու: Իսկ դուք որեւէ գեներալի ճանաչո՞ւմ եք, որ կարողանում է գլուխ հանել դիվանագիտությունից: Գեներալները, սովորաբար, խոսում են, երբ լռում են դիվանագետները: Թող ինձ ներեն արժանի գեներալները, բայց այդ դասը, այսպես ասեմ, սապոգով է մտածում, եւ Մելքոնյանն էլ բացառություն չէ: Ու մենք, պարզվում է, այնպիսի ք..ի մեջ ենք, որ արդեն Մելքոնյանն է մեկնաբանում Ռուբեն Ռուբինյանի բանագնացության հանգամանքները:

Ինչեւէ, Ռուբինյանի նշանակումն այդ պատասխանատու գործին շատերը բացատրում են Նիկոլի կադրային քաղաքականությամբ, որ նույնքան աննորմալ է, որքան Նիկոլի մյուս գործերը: Այսինքն՝ Նիկոլի պարագայում Թուրքիայի հետ բանակցությունների «շտաբը» Ռուբինյանին վստահելը լրիվ նորմալ երեւույթ է: Բայց, արդյոք, նույնկե՞րպ է մտածում նաեւ ԱԱԾ-ն, որի մասնագիտական տոնն էինք նշում օրերս: Ի դեպ՝ շնորհավոր… Դեռ ուշքի չէինք եկել «Օմեգայի» հետ կապված պատմություններից, հիմա էլ Ռուբինյան ենք նշանակում Թուրքիայի հետ բանակցող: Հույս ունենա՞նք, որ ԱԱԾ-ին հաջողվել է Ռուբինյանին եւս բացահայտել եւ ստիպել՝ աշխատել Հայաստանի օգտին: Այդ մարդը մոտ մեկուկես տարի Էրդողանի անվան քոլեջում, որ այժմ կոչվում է Ստամբուլի քաղաքականության կենտրոն, ուսումնասիրություններ է կատարել, բռնվեք, որ չընկնեք, «Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացներում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցության» թեմայով: Պարզ է, չէ՞, որ այդ ընթացքում թուրքերի հետ նստել, վեր է կացել, տվել-առել է, թուրքերից բան է սովորել, մի ինչ-որ պահի ուղարկվել է Հայաստան: Եթե ԱԱԾ-ն բացահայտել է Ռուբինյանին, ես էլի խնդիր չեմ տեսնում, իսկ եթե չեն բացահայտել եւ մտադիր էլ չեն առաջիկայում բացահայտել, ապա ես խիստ մտահոգ եմ Ռուբինյանին թուրքերի հետ բանակցելու լիազորություններ տալու Նիկոլի որոշումից:

Այդուհանդերձ, այս պատմության մեջ ինձ համար մի լուսավոր կետ կա: Ինձ թվում է, որ Նիկոլը թուրքերի հետ երկխոսությանը լուրջ չի վերաբերվում: Այլապես մի լուրջ մարդու կնշանակեր բանագնաց՝ հմուտ դիվանագետներ քի՞չ ունենք: Դիվանագետներն էլ, գիտեք, տարիքի հետ ավելի ու ավելի իմաստնացող մարդիկ են՝ երկրի շահն ու շառն իրարից ջոկող:

Նիկոլը չգիտի՞, որ Ռուբինյանը երկու էշի գարի իրարից չի կարող ջոկել, էլ ուր մնաց Հայաստանի եւ Թուրքիայի շահերն իրարից ջոկի: Գլուխները բան են գցել՝ առանց նախապայմանների: Էդվարդ Նալբանդյանն էլ էր ասում՝ նախապայմաններ չկան: Բայց երբ «եզներին» բարձրացրինք, տեսանք նրանց տակ թաքնված հորթերին: Այդպես է միշտ, Թուրքիան կարողանում է իր նախապայմաններն այնպիսի սոուսով մատուցել, որ դրանք աննկատ են առաջին հայացքից: Եվ, ուրեմն, պետք էր լուրջ մարդու վստահել Թուրքերի հետ բանակցելու գործը եւ ոչ թե դիվանագիտական «դեռահասին»: Ո՞վ է Թուրքիայի կողմից բանակցելու Ռուբինյանի հետ՝ Ռուբենի հորից տարիքով մեծ Սերդար Քըլըչը՝ մի փորձառու դիվանագետ, որ եղել է նաեւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը եւ հայտնի է որպես Հայոց ցեղասպանության ճանաչման մոլի հակառակորդ: Նա, իհարկե, չի հապաղի Ռուբինյանից պահանջել՝ Ցեղասպանության հարցը դնել մի կողմ, մոռանալ Արեւմտահայաստանի մասին եւ ամեն ինչ սկսել նոր էջից: Եվ նա դա կանի այնքան զգույշ ու խնամքով, որ ո՛չ Ռուբինյանը, ո՛չ էլ այդ ամենին «հետեւող» Փաշինյանը գլխի չեն ընկնի, որ, Քըլըչի հետ սեղան նստելով, արդեն իսկ սպասարկում են Թուրքիայի շահը: Իսկ հետո, երբ Փաշինյանն այս ուղղությամբ եւս կտապալի ամեն ինչ, կդիմի հանրությանն ու կասի՝ ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ՝ մեղավորը Ռուբինյանն է, կլիչկան էլ՝ «Օմեգա-2»:

ՀԳ. Մի բան սկսելիս միշտ որոշեք, թե ում եք փուռը տալու, եթե հանկարծ ձախողեք ձեռնարկը: