Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Քաղաքականություն

Մենք դեռ պետք է սովորենք, թե ինչպես օգտագործել մեր սփյուռքի ուժը. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Asia Times-ին

Asia Times-ն այսօր հրապարակել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցի երկրորդ հատվածը:

Նխագահի լրատվական ծառայությունը թարգմանաբար ներկայացնում է այն

Քուրուշ Զիբարի - Վերադառնանք Հայաստան-Ադրբեջան լարվածությանը. համաձա՞յն եք այն մեկնաբանության հետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտությունը կրոնական տարր ունի: Ինչպես Հայաստանն է դատապարտում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում եկեղեցիների պղծումը, նույն կերպ էլ Ադրբեջանի նախագահն էր դժգոհում, որ Հայաստանը ոչնչացրել է առնվազն «70 մզկիթ» վիճելի տարածքներում։ Նկարագրելով, թե ինչ է կատարվում Սիրիայում և Աֆղանստանում, կամ արտահայտելով այն միտքը, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ներգրավվել՝ Ադրբեջանի համար կռվելու նպատակով, դուք մի քանի անգամ օգտագործել եք «իսլամական ահաբեկչություն» եզրույթը։ Ձեզ չի՞ մտահոգում այն, որ այդ կերպ ու նման հռետորաբանությամբ կմեծանա ճեղքվածքը Հայաստանի ու մահմեդական աշխարհի միջև և կօտարացնի Հայաստանի փոքրաթիվ մահմեդական համայնքին:

Նախագահ Սարգսյան
 - Կարծում եմ՝ առաջին հերթին, հայ պաշտոնյաների կողմից «իսլամիստ ահաբեկիչ» եզրույթի օգտագործումը շատ դեպքերում պարզապես արտացոլում է իրականությունը։ Ահաբեկիչը մնում է ահաբեկիչ, կապ չունի, թե որ հավատքն է դավանում: Սակայն այս երևույթը գալիս է սիրիական պատերազմից, իսկ Թուրքիան նրանց բերել է Սիրիայից։ Դա ավելի շատ նրանց դրդապատճառին է վերաբերում, քան Հայաստանի մոտեցմանը: Նրանք անձինք են, որոնք կրոնական դրդապատճառներ ունեն կամ կրոնական պատերազմի մեջ են, քանի որ գումար են ստանում, որովհետև վարձկաններ են։

Ամենևին համաձայն չեմ, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմը կամ հակամարտությունը երբևէ կրոնական տարրեր է ունեցել։ Նախ, այնտեղ միայն մի քանի մզկիթ կա, իսկ հայկական եկեղեցիները բազմաթիվ են։ Ես անձամբ ողջունել եմ Շուշիում գտնվող մզկիթի ամբողջական վերանորոգումը, որը վերջնականապես ավարտվեց հայ և մահմեդական անձանց աջակցությամբ: Այն ամբողջությամբ վերանորոգված է։ Ես եղել եմ այնտեղ. ներգրավված էին մասնագետներ, ճարտարապետներ, որոնք խորհուրդ էին տալիս՝ ինչպես ճիշտ վերականգնել այն: Գեղեցիկ մզկիթ է։ Եվ եթե ադրբեջանցիները վերականգնեն գեթ մեկ եկեղեցի, խնդրում եմ՝ լուսանկարն ինձ ուղարկեք։

Սա կրոնական պատերազմ չէ: 70 մզկի՞թ է ավերվել։ Չգիտեմ, ես Ձեզնից եմ լսում այդ մասին: Դուք պետք է շատ կոնկրետ լինեք։ Հայկական եկեղեցիների դեպքում ամեն ինչ շատ կոնկրետ է: Այդ եկեղեցիներն այնտեղ են, որտեղ եղել են հարյուրավոր և հազարավոր տարիներ: Եվ մենք հստակ գիտենք, թե որն է ոչնչացվել։ Ցավոք, մենք մասնագիտացել ենք հայկական եկեղեցիների, ժառանգության ու մշակույթի ավերումը գրանցելու մեջ, առաջին հերթին Օսմանյան կայսրությունում, Թուրքիայում։ Հարյուրավոր հին եկեղեցիներ վերածվել են մզկիթների, կան բազմաթիվ պատմական ապացույցներ: Իսկ եթե ցանկանում եք համեմատել վերաբերմունքը, կարող եք հարց հնչեցնել, թե հանդիպե՞լ եք հայերի, որոնք դժգոհում են, որ Իրանի տարածքում հայկական եկեղեցիներ են քանդվել։ Դուք լսե՞լ եք նման բան: Ո՛չ, ես նույնպես նման բան չեմ լսել: Եվ փաստ է, որ պատմության ընթացքում Իրանում ռեժիմներ, կառավարություններ են փոխվել, բայց Իրանում հայկական համայնքները հիմնականում ծաղկում էին, և Իրանի Իսլամական Հանրապետությունը գումարներ է ծախսել հայկական եկեղեցիների վերանորոգման վրա։ Ես կարող եմ օրինակներ բերել։ Մինչ նախագահ դառնալս մի քանի անգամ եղել եմ Թեհրանում։ Թեհրանի կենտրոնում կա մի հսկայական տարածք, որը կոչվում է «Արարատ» ակումբ։ Երբ գնում ես այնտեղ, կարծես Հայաստանում լինես։ Ամեն ինչ կա՝ բասկետբոլի, ֆուտբոլի խաղադաշտեր, հայ աղջիկներն ու տղաները միասին մարզվում են։ Իսլամական հանրապետության ղեկավարության կողմից մեծ հանդուրժողականություն կա հայկական մշակույթի նկատմամբ։ Իրանում ամենուր շատ հայկական եկեղեցիներ կան։ Խոսքս միայն Սպահանի ու Ռաշտի մասին չէ։

Ինչո՞ւ չենք բողոքում, որ Իրանը ոչնչացնում է հայկական մշակույթը։ Որովհետև դա չի անում: Իրականում նա աջակցում է՝ լինելով իսլամական հանրապետություն, մինչդեռ Թուրքիան իսլամական հանրապետություն չէ, նույնիսկ Ադրբեջանը չի հայտարարել, որ իրենք իսլամական հանրապետություն են։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդուրժող է մեր մշակույթի, մեր կրոնի, մեր համոզմունքների հանդեպ։ Եթե որևէ մեկը խոսում է ավերածությունների մասին, թող Իրանի օրինակով այն դիտարկի: Այս պատերազմը կրոնական չէր և չէր կարող լինել։ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների հետ, որոնք իսլամական պետություններ են կամ որտեղ բնակչության մեծ մասը մահմեդականներ են։