Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. Պեսկով
Հասարակություն

Գերությունից հայրենադարձված ու մեղադրյալ ներգրավված զինծառայողների աշխատավարձն ամբողջությամբ չի փոխանցվել. ահազանգում են ընտանիքները

Վերջերս գերությունից հայրենադարձված և կալանավորված Արտյոմ Մանասյանի կինն ահազանգել էր Civic.am-ի խմբագրություն. ըստ Նաիրա Մանասյանի՝ ամուսնու նոյեմբեր ամսվա աշխատավարձը ոչ ամբողջական է փոխանցվել, իսկ դեկտեմբեր ամսվա համար աշխատավարձ ընդհանրապես չի փոխանցվել։

Նշենք, որ Վանաձորի «Դուց» զորամասի պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարվել էր այս տարվա նոյեմբերի 16-ին՝ Իշխանասարի հատվածում ընթացող մարտերի ժամանակ, և հայրենադարձվել էր դեկտեմբերի 4-ին։ Դեկտեմբերի 10-ից կալանքի մեջ գտնվող Արտյոմ Մանասյանի շահերի պաշտպան Ալեքսան Թումասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ ստացել է դատարանի որոշումը և պատրաստվում է բողոքարկել։ 

ՀՀ պայմանագրային զինծառայողի կնոջ՝ Նաիրա Մանասյանի խոսքով՝ նոյեմբեր ամսվա համար Արտյոմ Մանասյանին աշխատավարձ է փոխանցվել 100.000 ՀՀ դրամ, մինչդեռ, երբ ամուսինը դիրքերում է լինում, նրա միջին աշխատավարձը 180.000 ՀՀ դրամ է կազմում, իսկ երբ դիրքեր չի գնում՝ 125.000 ՀՀ դրամ։ Նաիրա Մանասյանը հավելեց նաև, որ իր ամուսնու՝ Արտյոմ Մանասյանի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը դեռևս չի փոխանցվել, սակայն իր տեղեկություններով՝ «Դուց» զորամասի զինծառայողներն արդեն իսկ աշխատավարձ են ստացել։   

Նոյեմբերի 16-ին գերեվարված և դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու կրկին մեղադրյալ ներգրավված մայոր Նարեկ Երինյանի փաստաբան Կարմեն Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր պաշտպանյալը և՞ս դեկտեմբեր ամսվա համար աշխատավարձ չի ստացել, իսկ նոյեմբերի համար կես ամսվա աշխատավարձ է ստացել։ Ի պատասխան մեր հարցադրումների՝ փաստաբանը տեղեկացրեց, որ Նարեկ Երինյանի աշխատավարձը հաշվարկվել է մինչև նոյեմբերի 16-ը ներառյալ, իսկ դեկտեմբեր ամսվա համար դեռևս փոխանցում չի եղել. «Գերեվարվելու դեպքում օրենքը կասեցնում է աշխատանքային գործունեությունը։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված անձանց հարազատները մինչև 6 ամիս ստացել են 300.000 ՀՀ դրամ օգնություն, բայց բոլորի աշխատանքային գործունեությունը կասեցվել է։ Հիմա Նարեկ Երինյանը 21 օր է եղել գերության մեջ՝ խոսք գնալ անգամ չի կարող դրամական օգնության մասին, մնում է աշխատավարձի շուրջ ՊՆ-ն համաձայնության գա»,- հավելեց փաստաբանը։  

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը դիմել է ՊՆ՝ կրկին աշխատանքի անցնելու համար, որտեղից էլ ասել են՝ կզանգենք, բայց դեռ չեն զանգել։ Նշենք, որ դատարանը մերժել էր Նարեկ Երինյանին կալանավորելու միջնորդությունը։ Կարմեն Պողոսյանը տեղեկացրեց, որ դատախազությունն արդեն իսկ բողոքարկել է դատարանի որոշումը։ 

 «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի տեսանկյունից՝  գերության ժամանակահատվածում, ինչպես նաև գերությունից վերադառնալուց հետո մինչև զինծառայողների ամբողջական ապաքինումը, այսինքն՝ պայմանագրային պարտավորություններին վերադառնալը, պետությունը պետք է վճարի զինծառայողներին: «Այդ ամբողջ ժամանակահատվածում զինծառայողը գտնվում է այն պարտավորությունների շրջանակում, որի համար փոխադարձ պայմանավորվել են։ Այսինքն՝ զինծառայողը գերի է ընկել ոչ թե որպես քաղաքացիական անձ, որը մոլորվել է, այլ գտնվել է պետության հրամանի և հսկողության ներքո։ Պետության պարտավորությունները զինծառայողի նկատմամբ չպետք է դադարեցվեն գերության փաստով։ Այդ ժամանակահատվածում պետք է պահպանվի զինծառայողի աշխատավարձը, իսկ եթե օրենսդրական կարգավորումները դա թույլ չեն տալիս, ապա այդ կարգավորումները պետք է փոխել»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։  

Հիշեցնենք, որ Արտյոմ Մանասյանին, Նարեկ Երինյանին և ևս երեք զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։