Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Քաղաքականություն

Կպատժի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը Լոռու ՔՊ-ական մարզպետին

եկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մութ ամպեր են կուտակվում Լոռու ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի գլխին: Բանն այն է, որ Վանաձորի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն հենց Խաչատրյանն էր, ով նույնիսկ պատրաստ էր գնալ պաշտոնի իջեցման, սակայն, դրան, ինչպես երևում է, պատրաստ չէին ընտրողները. արդյունքում` Խաչատրյանը պարտվեց անգամ սեփական թաղամասում, իսկ համայնքապետ ընտրվեց Վանաձորի գործող քաղաքագլուխ Մամիկոն Ասլանյանը:

Դրանից հետո, ինչպես և ակնկալվում էր, Խաչատրյանն ու ՔՊ-ն անցան ռեպրեսիաների: Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, քաղաքապետարանի ևս երկու աշխատակիցների բերման էին ենթարկել և թվում էր, որ Ասլանյանի ընտրվելն այլևս անհնար է: Բանն այն է, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը  Վանաձորում ստացել է 49 տոկոս ձայն եւ բանակցություններ էին ընթանում «Հայրենիք» կուսակցության հետ, որը մոտ 5 տոկոս ձայն էր ստացել: Այս ընթացքում անասելի ճնշումներ են գործադրվել եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, եւ նրանց Վանաձորի թեկնածուի` Վահե Դոխոյանի նկատմամբ, որ այս միավորումը տեղի չունենա: Բայց չի ստացվել: Փոխարենը` ամեն ինչ արել են, որպեսզի ավագանի անցած մյուս ուժերը` Արկադի Փելեշյանը` Ական, եւ «Լուսավոր Հայաստան»-ը միանան ՔՊ-ին, եւ Արամ Խաչատրյանը դառնա քաղաքապետ: Թվում էր` Մամիկոն Ասլանյանի հետ աշխատած Ական, որը հեղինակություն է Վանաձորում, չպետք է ենթարկվեր ճնշումներին, իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» պետք է ձեռնպահ մնար ՔՊ-ի հետ միավորվելուց, քանի որ իրեն ընդդիմություն է հռչակել, սակայն, պարզվում է` ոչ:  «Լուսավոր Հայաստանը» դիմել էր դատարան` ժամանակ շահել, որպեսզի իշխանությունը Ասլանյանին հետապնդելու ձեւական պրոցեդուրան հասցնի իրականացնել և կորզել համայնքապետի աթոռը:

 
Սակայն, ինչ-որ բան այնպես չի գնացել: Հայտնի է դարձել, որ Արամ Խաչատրյանը ինքնաբացարկ է ներկայացրել, ինչը ենթադրում է, որ ՔՊ-ն հետքայլ է անում և առանձնապես հույսեր չունի՝ համայնքապետի պաշտոնի հետ կապված: Իսկ սա նշանակում է, որ մարզպետ Խաչատրյանը ավտոմատ հայտնվում է ռիսկի գոտում, քանի որ հենց նրա տապալման արդյունքում էլ ՔՊ-ն կորցրեց Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը: Կների՞ նրան Նիկոլ Փաշինյանը, թե Խաչատրյանին սպասում է Շիրակի երկու նախկին մարզպետների՝ Հովհաննես Հարությունյանի և Կարեն Սարուխանյանի ճակատագիրը: Խաչատրյանի գործերը բարդանում են այնքանով, որ արդեն վաղուց էր հայտնի՝ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը դեմ չէ տեղափոխվել մարզպետարան և զբաղեցնել Խաչատրյանի տեղը: Իսկ սկանդալային պատմությունների պակաս, որոնց մեջ այս ընթացքում հայտնվել էր Խաչատրյանը, չկա: Սկսած ընտրությունների նախաշեմին բյուջեից սոցիալական օգնություն բաժանելուց, վերջացրած՝ գողացված պետհամարանիշներով ավտոմեքենայով երթևեկելուց:

Չի բացառվում, որ իշխանությունները հիշեն իրենց տապալված թիմակցի այս քայլերը և վերջինիս դեմ նույնպես քրեական գործեր հարուցվեն: Գուցե դա էլ կանխազգալով մարզպետը ընդհատակ է անցել. նախկինում նա գրեթե յուրաքանչյուր օր գրառումներ էր անում, մարզպետարանի կայքում նրա անունից հայտարարություններ էին տեղադրվում, իսկ այժմ լռություն է: