Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Արցախի միջանկյալ կարգավիճակը եղել են Ս․ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության հենասյուները․ դուք ծախել եք Արցախյան բանակցային դիրքերը․ Աշոտյանը՝ իշխանությանը
Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածը երկու օր առաջ «Հանրային» ՀԸ-ի եթերում շարունակաբար մանիպուլյացիա էր անում՝ նորից ու նորից Արցախյան բանակցությունների ժառանգության թեման ներկայացնելով։ Այս մասին «2022 թվական՝ Հայաստան․ լինել, թե չլինել» քննարկմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Օրինակ՝ հայտարարում էր, թե 2016-ին ինքնորոշման իրավունքն ինչ-որ չափով նահաջնել է փաստաթղթային բանակցային փաթեթում, ինչը կատարյալ սուտ է։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Արցախի միջանկյալ կարգավիճակը եղել են Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության հենասյուները։ Ասում են՝ հրապարակեք փաստաթղթերը։ Դուք եք իշխանություն, տղա եք, հրապարակեք»,-ասաց Աշոտյանը՝ դիմելով իշխանությանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն էր ստում, հիմա էլ ԱԽՔ-ն է ստում, մինչդեռ Արցախյան բանակցությունների մասին բոլոր փաստերը և՛ ԵԱՀԿ քարտուղարությունում, և՛ ԱԳՆ-ում կան։
«Ինչ ուզում եք, հրապարակեք։ Մենք դրանում շահագրգիռ ենք, որովհետև հերթով այդ փաստաթղթերը մտցնելու ենք ձեր աչքը և ժողովրդին բաց տեքստով հերթական անգամ ապացուցելու ենք, որ դուք ծախել եք Արցախյան բանակցային դիրքերը՝ վերից վար՝ Դուշանբեից Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև ինքնորոշման իրավունքի իրագործման հարցը»,-ասաց Աշոտյանը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությնաը, թե «Զանգեզուրի միջանցք» չբացելու դեպքում իրենք էլ Լաչինի միջանցքում կտեղադրեն մաքսակետեր, Աշոտյանը հարց հնչեցրեց՝ իշխանությունում ոչ մեկի մտքով չի՞ անցել Ալիևին հակադարձել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, եթե նա ուզում է փոխել դրա շահագործման նկարագիրը, խախտում է նոյեմբերի 9-ի պայմանագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն