Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով
Քաղաքականություն

«Լիկվիդացիոն գներով Հայաստանը հանված է գեոպոլիտիկ աճուրդի…». Նաիրա Զոհրաբյան

«2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չինել» թեմայով քննարկման  ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս իշխանությունից որեւէ ակնկալիք այլեւս չունի, իր ակնկալիքը խորհրդարանական ընդդիմությունից է. «Հետադարձ երբ նայում ենք, հասկանում ենք, որ միգուցե ընդդիմության ամենամեծ սխալը արտահերթ ընտրություններին համաձայնելն  էր:

Ամենակաշմառային երազում անգամ ես չէի պատկերացնում, որ հանրությունը կգնա եւ պատերազմը տանուլ տված, Ալիեւի առջեւ ծնկի եկած քաղաքական ուժին կվերարտադրի:

Ես ասում էի՝ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի նաեւ մեզանից ավելի արմատական ուժեր լինեն խորհրդարանում: Այսօր խորհրդարանում ինձ զարմացնում է երկու խմբակցությունների հայտարարությունը Անդրանիկ Քոչարյանի մասին:

Սարքում են գործոն Անդրանիկ Քոչարյանին: Ես չեմ հասկանում, ՊՇՌ թեստի շուրջ ընդդիմության երեկվա խրախճանքը: Հասել ենք դրա՞ն: Այս խորհրդարանը Եռաբլուրի արյան ծնունդ է: Մենք պետականության կորստի առջեւ ենք կանգնած:

Լիկվիդացիոն գներով Հայաստանը հանված է գեոպոլիտիկ աճուրդի: Այն ժամանակ մեզ տալիս էին մենյու, ասում էին՝ այս ճաշատեսակներն են, խնդրեմ, ընտրեք սա: Հիմա անգամ այդ մենյույից մեզ ասում են՝ դու ոչինչ ես, քո փոխարեն որոշումը կկայացնենք, մենյույից կհանենք այս լափը, կտանք քեզ, կեր: Հայաստանը դադարել է սուբյեկտ լինել: Սոչիում, Բրյուսելում կայացնում են որոշումներ»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, խորհրդարանական ընդդիմությունը փակուղում է հայտնվել, չկա դրսի աջակցությունը, որովհետեւ կտրվել է իրենց ու ժողովրդի պորտալարը. «Անգամ վերջին հանրահավաքին էներգետիկան չկար, պորտալարը չկար, թեեւ բավականաչափ մարդիկ կային:

Եթե չի լինելու դրսում ժողովուրդ, դուք խորհրդարանում ինչքան ուզում եք ամենախելահեղ հարցերը տվեք, չեք կարողանալու Նոբելյան մրցանակի արժանի մանիպուլյատորին նեղը գցել»: