Փաշինյանն անդրադարձել է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման մասին հարցին
Հայաստանն Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացների համատեքստում դիտարկում է բոլոր հնարավոր սցենարները։ Այս մասին դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Տավուշի մարզում Կիրանց-Ոսկեպար ուղղությամբ այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման մասին հարցին։
«Մենք հիմա խոսում ենք այն մասին, որ պետք է սահմանների դեմարկացիա ու դելիմիտիացիա լինի, և գիտեք, որ առկա է քննարկում այն մասին, թե որ թվականի քարտեզներով դա պետք է տեղի ունենա։ Մենք հիմա բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք, տեսնում ենք, թե տարբեր տարբերակներով որտեղ են մեր ունեցած ճանապարհները որոշակի դուրս գալիս Հայաստանի տարածքից։ Մենք նայում ենք սցենարներ, որ եթե, օրինակ, այսպես ընթանան պրոցեսները, ինչ խնդիր պիտի ունենանք, ինչպես հաղթահարենք այն և այլն։
Ասեմ, որ 75 թվականի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշեն գյուղի հողատարածքների մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է 90 ական թվականներից։ Պառավաքարի վարելահողերի մեծամասնությունը Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Այսինքն՝ մենք նայում ենք տարբեր սցենարներ։ Մենք պետք է իրավիճակի նրբությունների մեջ խորանանք, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի այդ փոքր հատվածի հետ խնդիր կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հիմա ուսումնասիրում ու դուրս են բերում ամբողջ իրավական հիմքերը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն