Այսօրվա իրավիճակը պակաս վտանգավոր չէ, քան 44-օրյա պատերազմը. Արմեն Աշոտյան
Պահանջում եմ հրապարակել Սերժ Սարգսյանի նամակն ուղղված համանախագահ երկրներին, եւ որ Նիկոլ Փաշինյանն ընդունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունվելիք փաստաթուղթը, որը պատրաստ է եղել Սերժ Սարգսյանի օրոք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Գիտե՞ք՝ ինչու չի հրապարկի, որովհետեւ երկու դեպքերում էլ Սերժ Սարգսյանի վարկանիշն էլ ավելի բարձրանալու։ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի երկրորդ կեսին կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կբերի նոր փաստեր մեր թողած բանակցային ժառանգության վերաբերյալ»,- նշեց Աշոտյանը:
Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ արվող հայտարարությունների համար ՀՀԿ փոխնախագահը մի քանի պատճառ առանձնացրեց:
«Առաջին՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել դավաճանի խարանը, չնայած ինչով էլ ցանկանա մաքրել, միեւնույն է, չի մաքրվի: Երկրորդ՝ ուզում է լվալ իր ձեռքերն Արցախի հարցից կամ էլ ուզում է թողնել Արցախի հարցը ռուսների վրա եւ թռնել, սակայն վստահ կարող եմ ասել, որ որեւէ մեկն էլ չի կարողանալու անել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նկատեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն չէր տարածի, եթե իրավիճակն օրհասական զարհուրելի չլիներ:
«Ամբողջ նպատակը սա է։ Արցախի խորհրդարանի հայտարարությունը պետք է ընդունել ի գիտություն եւ հասկանալ, որ այսօրվա իրավիճակը պակաս վտանգավոր չէ, քան 44-օրյա պատերազմը, քան Շուշիի անկումը, որովհետեւ Նիկոլն Արցախի շուրջ բերել է թուրքերին եւ փորձում է Արցախի մնացյալ հատվածի անկումն էլ ապահովել։ Ես, Արայիկ Հարությունյանի բոլոր թերություններով հանդերձ, չեմ պահանջում իր հրաժարականը, որովհետեւ վստահ չեմ, որ դրանից հետո Արցախում կլինեն նոր ընտրություններ»,- եզրափակեց Աշոտյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...