Կարճ ժամանակ անց Սևանա լիճը կազատվի կապանքներից և նոր տեսքով կներկայանա հանրությանը. նախարարություն (վիդեո)
Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար այդքան անհրաժեշտ տեխնիկան տեղ է հասել:
Շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նոր բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսական տեխնիկան ու բեռնատարը հնարավորություն կտան մեծ թափով իրականացնել ջրածածկ տարածքների մաքրման և աղբի տեղափոխման աշխատանքները։
Այս պահին մաքրվում են ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի հատվածները:
Ապամոնտաժվելու են նաև 1901.5 մետր նիշից ներքև գտնվող, ապօրինի կառուցված շենք-շինությունները, հանգստի գոտիների պարիսպները, քարաշեն կիսակառույցները, երկաթյա տնակներն ու տաղավարները։
Լճի ափամերձ հատվածները «Սևան» ազգային պարկն այժմ մաքրում է սեփական ուժերով: Նախորդ տարի իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ կապալառուի կողմից կատարված մաքրման աշխատանքներ արդյունավետ չեն եղել:
2022 թվականին կառավարության միջոցներով տեխնիկայի քանակը կհամալրվի:
Կարճ ժամանակ անց Գեղամա գեղեցկուհին կազատվի կապանքներից և նոր տեսքով կներկայանա հանրությանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան