Աբովյանի թիվ 1 դպրոցում աշխատանքից հեռացված ուսուցիչը դատարանի որոշմամբ վերականգնվել է աշխատանքի
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան N1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը, որին փետրվարին տնօրեն նշանակած Քարմիլե Առաքելյանն ազատել էր աշխատանքից, դատարանի որոշմամբ վերականգնվել է իր աշխատանքին և դեկտեմբերի 28-ից կվերադառնա դպրոց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Հայկ Փայտյանը։
Խաչատուր Աբովյանի անվան N1 ավագ դպրոցում 2021 թվականի փետրվարից ուսուցչական կազմն ու աշակերտների մի մասը բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանից հեռանալ դպրոցից, որպեսզի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը վերադառնա աշխատանքի, իսկ ակցիայի մասնակիցներից մեկն էլ հենց Փայտյանն էր։ Առաքելյանին դպրոցի տնօրեն ընտրել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, երբ հունվարի 22-ին դպրոցի կառավարման խորհուրդն անցկացրել էր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ հաղթող էին ճանաչվել, իսկ այդ պարագայում ուսուցչի ընտրությունը պետք է նախարարն իրականացներ։ Նոր տնօրենը փետրվարի 13-ին դպրոցի 26 ուսուցչից 13-ը կա՛մ իրենց դիմումի համաձայն, կա՛մ առանց դրա հեռացվել էին աշխատանքից՝ այդ թվում պատմության ուսուցիչ Հայկ Փայստանը։ Վերջինը, սակայն, դատարան հայց էր ներկայացրել՝ վիճարկելով նորանշանակ տնօրենի որոշումը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան