Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. Պեսկով
Հասարակություն

Բնակչին ադրբեջանցի զինվորներն են տարել, թե ինքն է հատել սահմանը. մանրամասներ՝ Ասկերանի մոլորված քաղաքացուց

Ինչպես հայտնեցինք քիչ առաջ, այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում, ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Պարզվել է, որ նա առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

 

Դեպքի վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի ղեկավար Մհեր Վանեսյանի հետ, որն ասաց՝ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր.

«Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող էր նա անցնել սահմանը, որովհետև ադրբեջանցիների դիրքերը մեր գյուղից բավականաչափ հեռու են, մոտավորապես` 20 կմ խորության վրա»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ երևի ոտքով է անցել ճանապարհը:

Խոսելով Ադրբեջանի սահմանը հատած բնակչի առողջական վիճակից՝ նա նշեց, որ որևէ խնդիր չի նկատել իր համագյուղացու մոտ. «Առողջական որևէ խնդիր չունի, սոցիալական խնդիր ևս: Ունի 4 երեխա՝ 3-ը տղա, մեկը՝ աղջիկ: Տղաներից մեկը զինվորական է, մյուսը` ոստիկան, իսկ երկու փոքր երեխաները դպրոցական են»,- պարզաբանեց Մհեր Վանեսյանը՝ նշելով, որ մոլորված բնակիչն էլ շինարար է:

Մեր այն հարցին, թե տանեցիները ինչպես են իմացել Արմեն Աբրիկի Վերդյանի` սահմանը անցնելու լուրի մասին, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ տեղյակ չէ, իրեն անգամ չեն դիմել, երբ ժամեր շարունակ չեն կարողացել գտնել ընտանիքի հորը. «Տանեցիները գնացել են ոստիկանություն  և ասել, որ Արմենը երեկվանից չկա, բայց երևի չեն էլ պատկերացրել, թե ինչ կարող է եղած լինել նրա հետ: Ես էլ նոր եմ իմանում կատարվածի մասին»,- նշեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե արդյոք սահմանների մոտ Արմեն Վերդյանը որևէ աշխատանք ուներ իրականացնելու և դա՞ էր պատճառը ուժ ժամին իր՝ այնտեղ հայտնվելու, համայնքի ղեկավարը բացառեց դա. «20 կմ այն կողմ սահամանամերձ գոտի է, այնտեղ որևէ գործ չէր կարող ունենալ: Ադրբեջանցի զինվորներն են տարել, թե ինքն է հատել սահմանը, չենք կարող ասել»,- նշեց նա՝ հավելելով, որ բանակցություններից դեռ որևէ լուր չկա, դրանք շարունակվում են:

Զվարթ Պետրոսյան