2022թ. հայ ազգի առջև կանգնած են ճիշտ նույն խնդիրները, որոնք 2021թ. այդպես էլ չհաջողվեց լուծել․ Արմեն Այվազյան
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2022 թ. հայ ազգի առջև կանգնած են կենսական նշանակություն ունեցող ճիշտ նույն խնդիրները, որոնք 2021 թ. այդպես էլ չհաջողվեց լուծել։ Նշեմ դրանցից, թերևս, ամենակարևոր 11-ը.
1. Իշխանությունից հեռացնել փաշինյանական խունտան։
2. Ստեղծել 40 տարեկանը լրացած արհեստավարժ, ոչ-կուսակցական մասնագետներից բաղկացած ժամանակավոր կառավարություն։
3. Վերակազմակերպել ու վերազինել Հայկական բանակը։
4. Առաջանցիկ տեմպերով կառուցել հայրենական ռազմաարդյունաբերական համալիրը և տալ Հայկական բանակին ռազմական արտադրանքի ավելի ու ավելի լայն տեսականի։
5. Ստեղծել լավ մարզված, արդյունավետ և մեծաթիվ բանակային պահեստազոր։
6. Ստեղծել բազմահազարանոց զինված աշխարհազորային ուժեր՝ ներգրավելով այդ գործում Հայաստանի Հանրապետության 21-ից մինչև 55 տարեկանը լրացած ամբողջ արական բնակչությանը և նույն տարիքի կամավոր կանանց ու աղջիկներին։
7. Կազմակերպել զանգվածային հայրենադարձություն, ներառյալ տունդարձի, ձեռնարկատիրական, մասնագիտական ու կրթական ծրագրերի, բանակային ծառայության և այլ հնարավոր միջոցներով և ուղղություններով։
8. Ստեղծել իշխանության, «ընդդիմության» և օտարերկրյա կենտրոններից անկախ այլընտրանքային հայկական ԶԼՄ-ներ՝ օգտագոծելով նորագույն տեխնոլոգիաների լայն հնարավորությունները։
9. Առավել լայնորեն ներգրավել Սփյուռքի ֆինանսական և մասնագիտական ներուժը Հայաստանի տնտեսության զարգացման գործին։
10. Սյունիքը դարձնել մի շարք փոխկապակցված պաշտպանական շրջանների բաժանված անառիկ ամրոց։
11. Պետական և հասարակական մակարդակներով վճռականորեն պաշտպանել հայ ժողովրդի արժանապատվությունն ու պատիվը բոլոր տեսակի արտաքին տեղեկատվական ու հոգեբանական դիվերսիաներից ու այլևայլ հարձակումներից։
Գալդ բարի լինի, 2022 թվական։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...