Վարդենիսի դեպքեր, Աշոտ Մինասյանի կալանավորում, Հայկ Մարությանի հայտարարություն․ Արամ Վարդևանյանը երեք հարց է ուղղել գլխավոր դատախազին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում հարցեր է ուղղել ՀՀ գլխավոր դատախազին․ «Հարցեր Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով հարցերի հանրային հնչեղությունը որոշել եմ հրապարակավ երեք հարցադրում ներկայացնել Գլխավոր դատախազին: Հարցերը ստորև.
1. Հունվարի 4-ին Վարդենիսում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք հիմք ընդունելով վարչական դատարանի գոյություն չունեցող որոշում, առանց որևէ հայցի ապահովման միջոցի Վարդենիսի ավագանու ընտրված անդամներին թույլ չտվեցին մուտք գործել աշխատավայր: Քրեական հետապնդում հարուցվել է նշված դեպքով, թե ոչ:
2. Դատախազությունը որոշեց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին պահել կալանավորված առավելագույնը մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում նախատեսող մեղադրանքի շրջանակներում: Արդյոք Դատախազությունն ու Գլխավոր դատախազը այլ, ոչ քաղաքական քրեական գործերով որդեգրել է նման մոտեցում, որ նման ծանրության մեղադրանքներով, կալանավորումը պետք է պահպանվի, թե նախապատվությունը տրվում է այլ խափանման միջոցների:
3. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ, այդ թվում չպարզված պաշտոնատար անձանց կողմից առերևույթ լիազորությունների չարաշահման/անցման դեպքերով քրեական հետապնդում հարուցվել է, թե ոչ»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...