Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսվել է պետականության քանդման երկրորդ փուլը». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ 2022 թվականը բավականին լարված և  քաղաքական առումով լուրջ զարգացումների  տարի է լինելու, մասնավորապես՝ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի համար։

168.am-ի հետ զրույցում իր տեսակետն այսպես հիմնավորեց  փորձագետը. «Վերջին շրջանում Հայաստանի դավադիր իշխանությունն իր հայտարարություններով ձգտում է ոչ միայն բավարարել Ադրբեջանի հասարակությանը, այլև մեծ ծավալի երախտիքի խոսքեր է հայտնում Ալիևին՝ 30 տարվա  կատարած դիվանագիտական պայքարի համար։ Խոսքս մասնավորապես վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ամբողջ 30 տարվա Ադրբեջանի  քարոզչությունը, առ այն, որպեսզի այդ քարոզչությունը  ներթափանցի հայ հասարակության ուղեղ, կամ որպեսզի ՀՀ ղեկավարության կողմից հնչեն ադրբեջանամետ հայտարարություններ, փաստորեն Փաշինյանի ձեռամբ ի կատար ածվեց։ Կարծում եմ՝ սա առաջին հերթին լավ նվեր էր Ալիևի 60-ամյակին և բավականին խնդրահարույց է Հայաստանի ապագայի համար։ Այս ամենը հաշվի առնելով, ըստ իս, Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիսանում է Ադրբեջանի կողմից դրածո վարչապետ, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիների շահերն ու իրավունքները ներկայացնող Հայաստանի վարչապետ։

Այս համատեքստում 2022 թվականը մեզ համար բավականին մեծ մարտահրավերների տարի է  լինելու, խոսքս վերաբերում է հատկապես սահմանների ճշգրտմանը՝ դելիմիտացիային, նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցերին, քանի որ ՀՀ ներկայիս իշխանությունն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի արժեզրկի Արցախի առաջին պատերազմի ձեռքբերումներն ու հայ ժողովրդի ազատագրական պայքարը, ինչպես նաև կասկածի տակ դնի արցախահայության գոյության և նրա իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանի ղեկավարությունը ոչ թե պետականամետ արտաքին քաղաքականությամբ է առաջնորդվում, այլ Ալիևի առաջարկած քաղաքականությամբ։ Այստեղ հարկ է վերհիշել, որ Փաշինյանը Ալիևից էր ծանոթանում Արցախի  բանակցային գործընթացի պատմությանը՝ 2018 թվականից սկսած։ Հետևաբար՝ նա Ալիևի կողմից թվարկած թեզերն է կիրառելու և ապահովելու է դրանց իրականացումը»։

Գառնիկ Դավթյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից սկսած իր բոլոր հայտարարություններով դրդեց, որպեսզի լինի պատերազմ, այն էլ այն դեպքում, երբ այդ իշխանության օրոք չկար թուրք-ադրբեջանական տանդեմին արժանահավատ դիմադրելու կարողություն։

Ըստ նրա, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի մեջքը շարունակում է կոտրված մնալ՝ այդ ընթացքում բանակում չեն իրականացվել կոնկրետ փոփոխություններ։ Դեռևս կան դիրքեր, որոնք ամբողջապես կահավորված չեն, Ադրբեջանում պահվում են հայ գերիներ, այդ թվում՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզից գերեվարված հայ զինվորներ։

«Ստացվում է, որ 2021 թվականին՝ տարվա ամբողջ կտրվածքով Հայաստանը կորուստներ է կրել։ Ակնկալել, որ այս տարի ավելի լավը կլինի, քան 2021 թվականն էր, թերահավատ եմ, որովհետև քաղաքական այն զարգացումները, որոնք տեսանք, հատկապես 2021 թվականի վերջին, այլ բանի մասին են խոսում և բավականին ակտիվ են։

Հետևաբար՝ այդ ակտիվությունը կշարունակվի նաև այս տարի։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսվել է պետականության քանդման երկրորդ փուլը։ ՀՀ իշխանությունը փորձում է «ապացուցել», որ այն ընդհանուր ազգային գաղափարը, որը ձևավորվել էր Արցախի շուրջ, և այն քայլերը, որոնք 30 տարի իրականացվել են՝ զուր են եղել։ Հետևելով այս իշխանության հայտարարություններին, ես դրանցում որևէ պետականամետ տարր չեմ տեսնում, դրանք ավելի շուտ ծառայում են թուրք-ադրբեջանական շահին, ուստի այս տարի լինելու է առաջին լուրջ բախումների տարին, և դելիմիտացիան բավականին լուրջ զարգացումների փուլ կբացի Հայաստանի քաղաքական կյանքում։

Այսօր Հայաստանում  բացվել է 2 բևեռ, մեկը՝ թուրքական, մյուսը՝ հայկական։ Այն մարդիկ, որոնք ձգտում են  հայրենիքի և Արցախի հայկականության պահպանմանը, նրանք իշխանությունների կողմից հայտարարվելու են «իզգոյ» և հետապնդվելու են։ Այս ամենի նպատակը լինելու  է այն, որպեսզի թույլ չտան, որ Հայաստանում ձևավորվի ազգային-ազատագրական պայքարի կենտրոն, որտեղ մարդիկ կմտածեն ոչ թե սեփական գրպանը հարստացնելու և թուրքին ծառայելու, այլ քայլեր կձեռնարկեն երկրի մեջքն ուղղելու և նրան մեծ քայլերով առաջ տանելու մասին»,- շեշտեց Գառնիկ Դավթյանը։

Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցող այս գործընթացներից օգտվելու է Ադրբեջանը, և ՀՀ իշխանություններին պայմաններ պարտադրելով նոր «նվաճումներ» ունենալ, խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, Արցախից հրաժարվելուն։

«Դիտարկելով քաղաքական գործընթացները, կարող եմ ասել, որ առհասարակ 2022 թվականը ամբողջ աշխարհի համար է բարդ լինելու, մասնավորապես՝ Արևելք-Արևմուտք հակամարտության համատեքստում, խոսքս այստեղ մասնավորապես Ռուսաստանին է վերաբերում։ Եվ սպասել, որ եթե Ուկրաինայում լինեն որոշակի ռազմական գործողություններ, ապա դա չի անդրադառնա Հայաստանի վրա, իրատեսական չէ։ Կարծում եմ, եթե այնտեղ բախումներ սկսվի, ապա այն լուրջ ազդեցություն կունենա նաև մեզ վրա, այսինքն՝ թուրքական կողմը կփորձի առիթից օգտվելով՝ Հայաստանին ստիպել կոնկրետ քայլերի գնալ ու սեղմ ժամկետներում դրանք իրականացնել՝ Հայոց ցեղասպանությունից հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Արցախից հրաժարում և այլն։ «Խաղաղության» այն թեզը, որն այսօր փաթաթվում է  հայ ժողովրդի վզին, իրականում նոր ցեղասպանության նախապատրաստում է այն, որովհետև խաղաղության՝ հայերին գերեվարելով, սպանելով չեն պատրաստվում։ Այն հակահայ քարոզչությունը, որը Ադրբեջանի ներսում կար 30 տարի, ոչ թե նվազել է, այլ կրկնապատկվել է»,- ամփոփեց միտքը մեր զրուցակիցը՝ մաղթելով Հայաստանին ու Արցախին Ամանորին խաղաղություն, կայունություն, դիրքերում կանգնած հայ զինվորին՝ խաղաղ ծառայություն, իսկ հայ ժողովրդին՝ միասնականություն։