ԶԼՄ-ներ. Ղազախստանի իշխանությունները դեռ չեն վերահսկում իրավիճակն Ալմաթիում
Ղազախստանի իշխանությունները դեռ չեն վերահսկում իրավիճակն Ալմա Աթայում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով We Can Explain-ի Telegram ալիքի՝ դեպքի վայրում գտնվող լրագրողին։
«Նրա խոսքով՝ Ազգային գվարդիայի հսկողության տակ են միայն քաղաքային ակիմատի (քաղաքապետարանի) եւ նախագահական նստավայրի շենքերը եւ դրանց դիմացի տարածքը։ Երբեմն նրանք կրակոցներով վախեցնում են պարապներին: Սպանվածների մարմինները փողոցից չեն հեռացնում, հայտնում է թղթակիցը, միայն ջոկատականներն են փորձում փողոցներում կարգուկանոն պահպանել։ Բնակիչներից շատերը փորձում են լքել քաղաքը, բայց տաքսին մինչեւ մոտակա սահման (ըստ երեւույթին՝ Ղրղզստանի հետ) արժե 500 դոլար անձի համար, ինչը մեծ գումար է Ղազախստանի համար։
Ռուսական «Դոժձ» հեռուստաալիքի թղթակից Վասիլի Պոլոնսկին պատմել է, որ քաղաքի դիահերձարանի մոտ նկարահանումների ժամանակ շենքի անվտանգության աշխատակիցները ռազմական զենքից սկսել են կրակել լրագրողների ոտքերի մոտ։ Նկարահանումների ժամանակ ոստիկաններն ավտոմեքենայով մոտեցան դիահերձարանին, պահակները զենքն ուղղեցին ոստիկանների վրա եւ պահանջեցին իջեցնել ավտոմատները, ոստիկանները ենթարկվեցին, պատմում է լրագրողի կինը».




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան