Ղազախստանի միլիարդատերերը, այդ թվում՝ Նազարբաևի ընտանիքի անդամները, երկրում զանգվածային անկարգությունների ընթացքում ընդհանուր կորցրել են 3 միլիարդ դոլար. Forbes
Forbes ամսագրի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների օրերին չորս ղազախ միլիարդատեր, ներառյալ նախկին նախագահի դուստրն ու փեսան, «աղքատացել» են ընդհանուր 3 միլիարդ դոլարով:
Երկու խոշոր բանկերի՝ Kaspi-ի և JSC Halyk Bank-ի արժեթղթի գները նվազել են, երբ ցուցարարները սկսել են այրել հասարակական շենքերը և տապալել արձանները:
Միլիարդատեր Վյաչեսլավ Կիմը, որը Kaspi Bank-ի խոշորագույն բաժնետերն ու նախագահն է, 1,4 միլիարդ դոլար է կորցրել, քանի որ Kaspi-ի արժեթղթերի արժեքը հունվարի 4-ին 118 դոլարից իջել է 30 տոկոսով՝ հունվարի 6-ին հասնելով 87 դոլարի: Սրա հետևանքով Կիմի գնահատված կարողությունը 5,7 միլիարդ դոլարից հասել է 4,2 միլիարդ դոլարի:
Ազգությամբ Միխայիլ Լոմթաձեն՝ Kaspi Bank-ի գործադիր տնօրենը, կորեցրել է գրեթե 1,4 միլիարդ դոլար: Նրա գնահատված մաքուր կարողությունը 5,2 միլիարդ դոլարից ընկել է 3,8 միլիարդ դոլարի՝ երկրում անորոշության երկու գիշերվա ընթացքում:
Նազարբաևի դուստրը՝ Դինարա Կուլիբաևան, և նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, ընդհանուր առմամբ կորցրել են 200 միլիոն դոլար, քանի որ JSC Halyk Bank-ի իրենց բաժնետոմսերի արժեքը նվազել է 16%-ով։
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը