Առողջապահության նախարարի հերթական խայտառակ որոշումը․ Անահիտ Ավանեսյանի մոտ սեփական լիազորությունների ընկալման գերդոզավորում է
Առողջապահության նախարարի հերթական խայտառակ որոշումը հրապարակվեց:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ 2021 թվականի հունվարի 27-ի «Covid-19 պատվաստանյութեր. էթիկական, իրավական եւ գործնական նկատառումներ» վերտառությամբ թիվ 2361 (2021) բանաձեւում, մասնավորապես, նշված է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կառավարությունները պետք է ապահովեն, որ սեփական երկրի քաղաքացիները տեղեկացված լինեն, որ պատվաստումը պարտադիր չէ, եւ որեւէ մեկը չի կարող ենթարկվել քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշման՝ պատվաստվելու համար, եթե նրանք չեն ցան- կանում պատվաստվել: Պետությունների կառավարությունները պետք է ապա- հովեն, որ ոչ ոք խտրականության չենթարկվի պատվաստված չլինելու համար՝ առողջական հնարավոր ռիսկերի կամ պատվաստվել չցանկանալու պատճառով (7.3.1, 7.3.2-րդ ենթակետեր):
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ 2021 թվականի հունիսի 22-ի՝ «Covid-ի անցագրեր կամ վկայագրեր. հիմնարար իրավունքների պաշտպանություն եւ իրավական հետեւանքներ» վերտառությամբ թիվ 2383 (2021) բանաձեւում, մասնավորապես, նշված է, որ եթե պատվաստվելուց հրաժարվելու հետեւանքներն այնքան ծանր են, ներառյալ՝ ազատություններից օգտվելու սահ- մանափակումները, որ բացառվում է ընտրության հնարավորությունը, դա կարող է համարժեք լինել պարտադիր պատվաստմանը (10-րդ կետ, նաեւ 13.3.8-րդ ենթակետ):
ՀՀ ՍԴ-ն իր ՍԴՈ – 1621 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների տրամաբանության հիմքում դրել է այն ելակետը, որ սահմանված պարտավորությունները չպիտի անուղղակի միջամտել անձի` սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին:
Սա և ՍԴ վերոնշյալ որոշման մեջ առկա մի շարք շեշտադրումներ կանխատեսելի ուղենիշեր են ԱՆ համար, որոշումից հետո համապատասխան հրամաններ արձակելիս հաշվի առնել արտահայտված իրավական դիրքորոշումները, բայց այնքանով, որքանով ՊՇՌ թեստավորումների մասով ՍԴ որոշումը ԱՆ համարել էր հաղթանակ, արդյունքում ունենք այնքանով որքանով նոր հակաիրավակ հրաման:
Դե ինչ զինվենք համբերությամբ և սպասենք ԱՆ ներկայացուցչի «գերպատճառաբանված» հիմնավորումներին վարչական դատարանում:
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...