Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Զարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհին
Հասարակություն

Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Այսօր Երևանում մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։

Դավոյանը ծնվել է 1940 թ.  հուլիսի  3-ին  Սպիտակի  շրջանի  Մեծ  Պարնի  գյուղում:  Տարրական  կրթությունը  ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին  ընտանիքի հետ տեղափոխվել  է  Գյումրի  /Լենինական/,  ուր  ավարտել  է  միջնակարգ  դպրոցը  և  տեղի  բժշկական  ուսումնարանը:  1964-ին  ավարտել  է  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Հայկական  պետական  մանկավարժական  ինստիտուտի  պատմալեզվագրական  ֆակուլտետը:

Ուսանելուն  զուգընթաց,  աշխատել  է  «Գիտություն  և  տեխնիկա»  ամսագրի  հիմնադիր  խմբագրությունում,  զուգահեռ՝  նաև  «Գրական  թերթի»  խմբագրությունում՝  որպես  սրբագրիչ: 1965-ից վարել  է  «Գրական  թերթի»  պոեզիայի  և  արձակի  բաժինը: 1970 թ.  աշխատել  է  Սփյուռքահայության  հետ  մշակութային  կապի  կոմիտեում՝  որպես  ավագ  խորհրդական:  1975-1990 թթ. եղել  է  Հայաստանի  պետական  մրցանակների  կոմիտեի պատասխանատու  քարտուղարը:

1989 թ.նշանակվել է  Հայաստանի  Գերագույն  խորհրդի  Աղետի  գոտու  հանձնաժողովի  նախագահի  առաջին  տեղակալ։

1991-1999 թթ.  եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի   վարչության  նախագահը։

1994-1996 թթ.  ընտրվել է Հայաստանի  Գրողների  միության  վարչության  նախագահ:

1999-2003 թթ.՝ Հայաստանի  Հանրապետության  նախագահի  խորհրդական:

2005-2007 թթ.՝  «Երևան»  վավերագրական  ֆիլմերի  ստուդիայի  տնօրեն:

2007-2018 թթ.՝  «Հ1» հեռուստաալիքի  տնօրենի  խորհրդական:

Առաջին  բանաստեղծությունը  տպագրվել  է 1957 թ. Լենինականի  «Բանվոր»  թերթում,  առաջին  ժողովածուն՝  1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝  ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական,  հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են  «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։

1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։  1972-ին  առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում 1984-ին։

1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։

Մրցանակներ  և  պարգևներ`

1971- ՀԼԿԵՄ  ԿԿ  մրցանակ

1985- Հայաստանի  պետական  մրցանակ

2003- ՀՀ  նախագահի  մրցանակ

2012- «ԱՊՀ-ի Աստղեր» մրցանակ (Մոսկվա)

1998- «Ս.  Մեսրոպ  Մաշտոց»  շքանշան

2010- «Հայրենիքին  մատուցած  ծառայությունների  համար  Առաջին  աստիճանի  մեդալ»

2009- Երևանի  պետական  ագրարային  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010- Երևանի  պետական  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010-  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Պետական  մանկավարժական  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010- Մայր  Աթոռ  Ս.  Էջմիածնի  «Ս.  Մեսրոպ  և  Ս.  Սահակ»  մեդալ

2010- Վալերի  Բրյուսովի  անվան մեդալ

ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐ 

«Իմ  աշխարհը» – 1963

«Ստվերների  միջով» – 1967

«Ռեքվիեմ» – 1969

 

«Մեղրահաց» – 1973

«Կեղևդ  բաց   արա» – 1975

«Ինչ  էր  եղել» /մանկական/ – 1971

«Պոեմներ» – 1980

«Տաք  սալեր» -1983

«Պղնձե  վարդ» -1985

«Տխուր  փիղը» /մանկական/ -1970

«Հանճար  և  հիշողություն» /արձակ/ – 1986

«Ընտիր  երկեր» – 1987

«Քարե  բարձ» – 1989

«Ռեքվիեմ»  /ամբողջական/ – 1998

«Կենսական  էներգիայի  ուսմունքը»/տեսական/ – 1998

«Խաչերի  ջարդը» – 1972 /Բեյրութ/

«Մինչև  որ  հասնես  նախապապերիդ… » – 1978 /Նյու  Յորք/

«Թորոս  Ռոսլին» /արձակ/ – 1983 /Նյու  Յորք/

«Բանաստեղծություններ» -1984 /Նյու  Յորք/

«Ոգեղեն  հաց» – 2001թ.

«Ծիտիկը  ցուցահանդեսում» – 2003թ.

«Եթե Աստված կամենա» /վեպ/  – 2008թ.

«Մղձավանջներ» – 2010թ.

«Կեցցե Հայաստան» – 2010թ.

«Բառը» /Համաշխարհային պոեզիայի մատենաշար/ – 2011թ.

«Բանաստեղծություններ» /«Հայագիտակ» դասական մատենաշար/- 2011թ.

«Ծովինար»   – 2015թ.

«Գերդաստան» /արձակ/ – 2016թ.

«Համատարած Թումանյան» – 2019թ.

«Մենք ունենք» /բանաստեղծություններ/ – 2019թ.

ՌՈՒՍԵՐԵՆ

Открой свою кору  – 1976 /Երևան/

Зимняя снежинка-весенный цветок -1978 /Մոսկվա/
Сердцевина дерева -1980 /Մոսկվա/
Эпос юности -1982 /Երևան/
Золотая сеть  -1987 /Մոսկվա/
Беспредельная гора – 1988 /Մոսկվա/
Если господь пожелает /роман/-2009 /Երևան/

ՉԵԽԵՐԵՆ

Пергаментова Hора – 1988 /Պրահա/

ԱՆԳԼԵՐԵՆ

Selected Poems  – 2002 /  Օքսֆորդ/

Toros Rosslin- 2008 / Երևան/

Whispers and Breath of the Meadows – 2010 / Մեծ  Բրիտանիա/

Requiem – 2016 / Մեծ Բրիտանիա/

168.am-ը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի հարազատներին, մտերիմներին։