ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,13 մլն դեպք է հայտնաբերվել
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,13 միլիոն դեպք են հայտնաբերել երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին: Reuters գործակալության տվյալներով՝ դա համավարակի սկզբից ի վեր ռեկորդային օրական աճ է աշխարհի բոլոր երկրների թվում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ բոլոր նահանգները չէ, որ հասցրել են հրապարակել անցած օրվա հիվանդացության տվյալները, եւ վերջնական թիվը, ամենայն հավանականությամբ, կլինի Էլ ավելի մեծ: Նախորդ ռեկորդն արձանագրվել էր հունվարի 4-ին, երբ ամերիկացի բժիշկները մեկ օրում հայտնաբերել էին կորոնավիրուսի հարուցած հիվանդության 1 միլիոնց ավելի դեպք «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման պայմաններում:
Մինչ այդ ռեկորդային ցուցանիշն արձանագրվել էր դեկտեմբերի վերջին օրը, այն ժամանակ մասնագետները հայտնաբերել էին կորոնավիրուսով վարակման 590 հազար դեպք: Բացի դանից, գործակալության վիճակագրության համաձայն՝ քովիդով հոսպիտալացվածների թիվը հասել է 132 646-ի՝ գերազանցելով անցյալ տարվա հունվարի ռեկորդը՝ 132 051 հիվանդներով: Տվյալները կարող են չարտացոլել իրական իրավիճակը, քանի որ շատ ամերիկացիներ կորոնավիրուսի թեստ են հանձնում տանը եւ արդյունքները չեն հայտնում վիճակագրություն վարող գերատեսչություններին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկատվությամբ՝ հունվարի 10-ի Երեւանի ժանանակով 20:31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման ամենից շատ հաստատված դեպքեր արձանագրվել է ԱՄՆ-ում՝ 59 138 083: Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (35 707 727), Բրազիլիան (22 499 525), Մեծ Բրիտանիան (14 475 196) եւ Ֆրանսիան (11 823 789): Մահացու վախճաններն ամենից շատ ԱՄՆ-ում են՝ 830 334, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան (619 937), երրորդը՝ Հնդկաստանը (483 936): Այնուհետեւ գալիս են Ռուսաստանը (316 904) եւ Մեքսիկան (300 303), հաղորդել է ՏԱՍՍ-ը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան