Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցում
Քաղաքականություն

Երբ Ադրբեջանը Հայաստանին վնասելու նպատակ ունենա,Գորիս-Կապան ճանապարհին մաքսատուրքն աստղաբաշխական չափի կարող է հասցնել. Սարգսյան

Հայաստանի տարածքում հայ գործարարների հարկումն ադրբեջանցիների կողմից լրացուցիչ խոչընդոտ է բիզնեսի զարգացման համար, ընդ որում ոչ միայն հայ գործարարների, այլև բեռնափոխադրում իրականացնող միջազգային ընկերությունների համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձմանը։

Նաիրի Սարգսյանը նշում է, որ ռիսկերը կապված են ոչ միայն ադրբեջանցիների կողմից մաքսատուրքերի գանձման հետ, այլև հետագայում ապրանքների ինքնարժեքի բարձրացման հետ, ինչն էլ կհանգեցնի գնաճի։

«Կան նաև ավելի լուրջ խնդիրներ։ Քաղաքական կամ որևէ այլ կոնֆլիկտի դեպքում Ադրբեջանը կարող է կիրառել ցանկացած «զենք» բեռնափոխադրողների նկատմամբ։ Ամենաթեթև վնասը, որ կարող է հասցնել, դա այն է, որ արգելված ապրանք տեղադրեն բեռնախցիկների մեջ, այնուհետև բացահայտեն դա ու վարորդին ձերբակալեն, իսկ բեռնատար մեքենայի ամբողջ տարողությունն էլ պետականացնեն»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նկատում է՝ վտանգի գոտում է հայտնված ոչ միայն Հայաստանը, այլև այն բեռնափոխադրողները, որոնք Հայաստանն օգտագործում են որպես տարանցիկ տարածաշրջան։ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ որևէ մեկն այդ ռիսկին չի գնա և Հայաստանը չի դիտարկի որպես տարանցիկ երկիր։

Հարցին, թե գործարար համայնքն այս ամենին ինչպես է վերաբերում, Նաիրի Սարգսյանը նշեց, որ վերաբերմունքը, բնականաբար, բացասական է։ Կան բազմաթիվ բողոքներ։

«Երբ զրուցում եմ օրինակ խոշորագույն փոխադրող ընկերությունների մեկի հետ, նրանք գտնում են, որ իրենց բիզնեսի փակմանը լուրջ վտանգ է սպառնում, որովհետև անընդհատ խնդիրներ են առաջանում։ Շատ դեպքերում գնային վերանայումներ են իրականացվում։ Այս ամենը հանգեցնում է փոխադրող ընկերությունների մոտ վնասների»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանն ընդհանրապես բոլոր բեռնափոխադրողների համար փակի Գորիս-Կապան ճանապարհը, Նաիրի Սարգսյանը նշեց՝ ռիսկեր կան, քանի որ եթե ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով ընդունում է, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են, ապա Ադրբեջանը կարող է արգելել, ինչպես հայկական կողմն է արգելում մեր երկիրը որպես տարանցիկ ճանապարհ դիտարկել օրինակ Ադրբեջանի և Նախիջևանի կապն ապահովելու համար։

«Եթե ՀՀ-ն ընդունում է այդ ճանապարհները որպես Ադրբեջանի սուվերեն տարածքի մաս, Ադրբեջանը կարող է ուղղակի արգելի այդ տարածքով անցումը։ Յուրաքանչյուր րոպե դա կարող է լինել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ արդյոք կա ֆիքսված մաքսատուրք, Նաիրի Սարգսյանն ասաց, որ մաքսատուրքերն օրենքով սահմանվող վճարներ են, և դրանք որոշակի ժամանակահատվածի դրությամբ կարող են հաստատուն լինել։

Նաիրի Սարգսյանը, սակայն, չի բացառում, որ թշնամի երկրում կարող են արտահերթ նիստ հրավիրել, մաքսային օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնեն և կոնկրետ Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասով և՛ ճանապարհային վճարները, և՛ մաքսատուրքերը, և՛ այլ վճարներն ավելացնեն։

«Որոշակի ժամանակահատված հաստատուն է լինելու, բայց հենց Ադրբեջանը Հայաստանին վնասելու նպատակ ունենա, մաքսատուրքն աստղաբաշխական չափի կարող է հասցնել»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ գործարար համայնքը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպել և քննարկե՞լ է այս հարցը, Նաիրի Սարգսյանն ասաց, որ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարների հետ պարբերաբար գործարար համայնքի տարբեր ներկայացուցիչներ հանդիպումներ ունենում են, բայց դրանք ընդամենը հանդիպումների մակարդակ են։

«Դրանց կարող ենք լուրջ չվերաբերվել, որովհետև շատ դեպքերում գործարարներին լսում, լսում են և ասելիք չեն ունենում։ Ասում են՝ այո, դուք ճիշտ եք ու ամեն ինչ այդքանով ավարտվում է»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Աղբյուր` Փաստինֆո