Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել անցյալ շաբաթ. ԱՀԿ
Ողջ աշխարհում ավելի քան 15 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով անցյալ շաբաթվա ընթացքում: Սա ռեկորդային ցուցանիշ է համավարակի ողջ ժամանակահատվածի համար: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկագրում:
Հունվարի 3-9-ի համեմատ անցյալ շաբաթ վարակվածների թիվն աճել է 55 տոկոսով, միևնույն ժամանակ մահացության մակարդակը գրեթե նույնն է մնացել:
Վարակվածության տվյալների աճի մասին տեղեկություն է ստացվել ԱՀԿ 6 տարածաշրջանից, միայն Աֆրիկայում է 11 տոկոսով վնազում նկատվել: Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում վարակման նոր դեպքերի ամենամեծ աճն է գրանցվել՝ 418 տոկոսով, հաջորդիվ հետևում է Խաղաղ օվկիանոս արևմտյան շրջանը՝ 112 տոկոսով:
Միևնույն ժամանակ մահվան ելքով դեպքերի թիվն աճել է Աֆրիկայում՝ 84 տոկոսով, Ամերիկայում՝ 26 տոկոսով, մինչդեռ Եվրոպայում նվազել է 10 տոկոսով, Հարավարևելյան Ասիայում՝ 6 տոկոսով, Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում՝ 11 տոկոսով: Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթում ԱՀԿ-ն 15 154 666 հաղորդում է ստացել կորոնավիրուսով վարակումների և 43 461 հաղորդում՝ մահերի մասին:




















Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ...
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Քաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ Ադամյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Պղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ո...