Նախկինների «ավանդույթը» սրբորեն շարունակվում է
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դատապարտվել է ազատազրկման։ Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ երկու տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։ Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից միայն մեկի վերաբերյալ դրվագն է անջատվել և ուղարկվել դատարան, որը գտնվում էր դատավոր Հարություն Պետրոսյանի վարույթում։ Ըստ էության, Տրդատ Սարգսյանը, ով այսօր պատգամավոր է, իր անունը վերջնականապես մաքրեց տվյալ քրգործից:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կրկին հայտնվել է բավականին պիկանտ պատմության կիզակետում: Մամուլը գրել էր, որ վերջերս ԱԱԾ աշխատակիցները մտել են նախարարի ընկերուհու՝ նրա կողմից նշանակված աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանի աշխատասենյակ, ուսումնասիրել նրա համակարգիչը եւ տարել են Գրիգորյանի էլեկտրոնային նամակագրությունը: Ստուգումների առիթը եղել են էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգում կատարված գրառումները, իսկ ավելի ստույգ՝ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանի գրառումը: Ծ. Վարդանյանը, ըստ իրավապահներին մոտ մեր աղբյուրի, «Mulberry» համակարգում գրառում է արել, որտեղ նշել է, որ ինքը չի մասնակցել պետպատվերի բաշխմանը՝ «Բժշկական օգնություն-սպասարկում» հոդվածներով: նշենք, որ «Հրապարակ» կայքը հարցում էր ուղարկել ԱԱԾ պետին` փորձելով ճշտել՝ արդյո՞ք ստուգումների վերաբերյալ այս տեղեկությունն ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է իրականությանը եւ ի՞նչ չափով։ ԱԱԾ կողմից ո՛չ հերքվում են, ո՛չ հաստատվում տվյալ տեղեկությունները, ոչ էլ դրանց առհասարակ անդրադառնում են։ Ինչպես երևում է, անգամ եթե քրեական գործ հարուցվի՝ Անահիտ Ավանեսյանը հաջողացնելու է ջրից չոր դուրս գալ, փոխարենը տուժելու է վերջինիս ընկերուհին: Եվ խոսքը այստեղ ոչ այնքան քրեական պատժի մասին է, որքան բարոյական, դիցուք՝ աշխատանքից պաշտոնյային ազատելու: Սակայն, սա էլ Նոր Հայաստանում հրաշքի պես մի բան է դիտվում, երբ պաշտոնյան թեկուզ իր ենթակաների բացթողումների համար կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Նախկին իշխանությունների օրոք էլ առկա էր նման ձեռագիր, երբ խոշորները ջրից չոր էին դուրս գալիս, փոխարենը կալանավորվում էին ստորադասները: Օրինակ, գատնիք չէ, որ սոցապ ոլորտը Հայաստանում մշտապես եղել է ամենակոռումպացվածներից մեկը, սակայն նախարարները, չգիտես ինչու, միշտ այդ կոռուպցիայից անմասն ու անտեղյակ էին: Փոխարենը կալանավորվում էր դիցուք՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: 2014-ին ձերբակալվել էր ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը: Իսկ ահա բնապահպանության նախարար Բուլկի Արամին՝ Արամ Հարությունյանին երբեք որևէ մեղադրանք չէր ներկայացվել:
Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ն սրբորեն շարունակում է նախկին իշխանությունների ժամանակ ձևավորված «ավանդույթը»...:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...