8 ամիս անհետացած համարվող զինվորի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին
2021թ.–ի մայիսի 18–ից անհետացած համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը վաղը՝ հունվարի 13–ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ԱԱԾ եւ Ռազմական ոստիկանություն։
«Նորիկը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ կապվել է մայիսի 14–ին ու շատ նորմալ խոսել, ամսի 18–ին է միայն հրամանատարական կազմը ծնողին զգուշացրել, որ Նորիկը չկա։ Հակասական տեղեկություններ են տվել ընտանիքին, մեկն ասում է՝ մայիսի 18–ի գիշերն է կորել, մյուսն ասում է՝ երեկոյան է կորել, էն մեկն էլ՝ վրանի մեջից է կորել, մի ուրիշն էլ՝ թե ինքնակամ է լքել, սրանք, իհարկե, ենթադրություններ են։ Դասալքության դեպքի փաստով հուլիսին քրեական գործ է հարուցվել։ Կան շատ հակասական ցուցմունքներ, որոնց մասին դեռ չեմ ուզում հրապարակային խոսել՝ քննության շահերից ելնելով, բայց 8 ամիս է անհետացած զինվորի անունը ոչ մահացածների, ոչ գերիների, ոչ էլ անհետ կորածների ցուցակում կա։ Անգամ եթե քննություն է տարվում դասալքության հոդվածով, 8 ամիս շարունակ չեն կարողանում հայտնաբերել զինվորին, որն առանց որեւէ գումարի, հագուստի անհետացել է»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Վիրաբյանը։
Լուսինե Վիրաբյանը Նորիկի մոր համաձայնությամբ, այսօրվանից է ներգրավվել որպես Նորիկ Մկրտչյանի պաշտպան, հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Նորիկին որպես մեղադրյալ ներգրավվելու վերաբերյալ որոշումը դեռեւս չունեմ, քանի որ այսօրվանից եմ ստանձնել նրա պաշտպանությունը։ Նախաքննության նյութերին ծանոթանալու համար դիմում կուղարկեմ քննիչին, որպեսզի հասկանանք, թե ինչ հիմքով է քրեական գործ հարուցվել եւ որպես մեղադրյալ ներգրավվել Նորիկ Մկրտչյանը։ Գործով այլ մեղադրյալների մասով տեղեկություն դեռ չունեմ»,– ասաց Լուսինե Վիրաբյանը։
Նրա խոսքով, այս գործը շատ մութ անկյուններ ունի, բայց առաջնայինն այս փուլում Նորիկին հայտնաբերելն է։ Լուսինե Վիրաբյանն ասաց նաեւ, որ մինչ անհետանալը՝ Նորիկը մարտական գործողություններին չի մասնակցել։ Հիշեցնենք, որ այդ օրերին սահմանային իրավիճակը լարված էր Գեղարքունիքի եւ Սյունիքի հատվածում, Արդբեջանի ԶՈՒ–երը հատել էին ՀՀ պետական սահմանը։
Նորիկ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 2021թ.-ի փետրվարի 8-ին։
Ըստ դատախազության հաղորդագրության, 2021թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մ.-ն՝ (ծնված 21.09.2002թ., զորակոչված 2021թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան