Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Հանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Խցանման մեջ ես՝ ուրախացիր՝ տնտեսությունն է աճում. Էկոնոմիկայի նախարարի այլաբանական բառարանը

Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այլաբանական բառարանի, սա ոչ թե խցանման մեջ ազդանշան տվող վարորդների ջղաձգման մասին տեսանյութ է, այլ տնտեսական աճի ուղիղ ցուցիչ: Ըստ Քերոբյանի՝ որքան երկար է խցանումը, այնքան լավ վիճակում է գտնվում տնտեսությունը:

Երկրի տնտեսության համար պատասխանատու անձն առաջին անգամ չէ, որ տրամաբանությունից զուրկ հայտարարություն է անում, բայց այս անգամվա ասածները գերազանցել են մինչ այժմ ասած բոլոր «գոհարներին»: Եթե առաջնորդվելու լինենք Քերոբյանի այլաբանական բառարանով, ապա ձյունն ուղիղ խթանիչ է տնտեսական աճի համար, քանզի այն հատկապես Երևանի փողոցներում մի քանի ժամանոց խցանում է ապահովում: Տնտեսական աճի դարդուցավով են տառապում նաև կարգազանց վարորդները, որոնք, խախտելով երթևեկության կանոնները, վթարի են ենթարկվում: Առավել մտահոգ վարորդներն անգամ շղթայական վթար են ստեղծում, որ խցանումը մի քանի կիլոմետրի հասնի:

Դե իսկ Հայաստանի հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներն այժմ կարող են առցանց տաքսիների հավելվածի միջոցով հետևել Հայաստանի տնտեսական աճի տեմպերին՝ ծանոթանալով խցանումների աստիճաններին:
Տնտեսական աճի մասին այլաբանական մտորումներ ունեցող նախարարին սակայն իրականություն վերադարձնենք՝ նշելով տեսության ոչ այդքան բարվոք վիճակի մասին վկայող մի քանի իրական ցուցիչներ: Այսպես՝ Հայաստանում աղքատության մակարդակը նախորդ տարի բարձրացել է 0.6 տոկոսով: 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանը լքել է մոտ 55.000 մարդ՝ նախորդ տարվա 11 հազարի համեմատ:
Տնտեսական աճը՝ կառավարության սպասած 6 %-ի փոխարեն՝ 4.2 % է եղել: Սսպառողական շուկայում 12-ամսյա գնաճը, այսինքն՝ 2021-ի դեկտեմբերը 2020-ի դեկտեմբերի նկատմամբ, կազմել է 7.7 տոկոս: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը եղել է համապատասխան 12.9 և 3 տոկոս:

Եվ եթե այս թվերը լսելուց հետո պարոն Քերոբյանը շարունակի այլաբանորեն մտածել, ապա նրան խորհուրդ ենք տալիս, օրինակ, գերմանական փոքրիկ քաղաք մեկնել, որտեղ առհասարակ խցանումներ չեն լինում, բայց դա չի խանգարում, որ երկիրը կառավարողները ճիշտ քաղաքականություն մշակեն ու իրական տնտեսական աճ ապահովեն:

Սևակ Վարդումյան