Օտարերկրյա ներդրողների իրավունքները շարունակվում են մնալ խախտված
Դեկտեմբեր ամսին տեղեկացրել էինք, որ Հայաստանը կրկին ներդրումային խոշոր վեճի շեմին է:
2021 թվականի հոկտեմբերի 6-ին «Անսուր Ինվեստ» ՍՊ Ընկերության օտարերկյա ներդրողներ հանդիսացող Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիների կողմից Հայաստանի Կառավարությանն է ուղարկվել ծանուցում առ այն, որ առկա է ներդրումային վեճ, որը վեցամսյա ժամեկտում չլուծվելու պարագայում վերջիններս պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ Հայաստանը խախտել է մի շարք միջազգային պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններ՝ ապահովելու օտարերկրյա ներդրումների իրավական պաշտպանությունը և անվտանգությունը:
Վեճի առարկան է հանդիսանում «Կասկադի» մոտակայքում՝ Անտառային փողոց հասցեում գտնվող գույքային միավորը, որը փաստացի հափշտակվել է օտարերկրյա ներդրողների տեղական գործընկերների կողմից, իսկ Հայաստանի իրավապահ մարմինները և դատարանները փաստացի օժանդակել են այդ շարունակական իրավախախտ գործելաոճին՝ թույլ տալով արդարադատության ակնհայտ մերժում, և էքսպրորիացիայի ենթարկելով օտարերկրյա ներդրումները՝ սկսած 2005 թվականից:
Այսինքն, ավելի քան տասներեք տարի է, օտարերկրյա ներդրողները չեն կարողանում վերականգնել Հայաստանի կողմից խախտված՝ իրենց ներդրումային իրավունքները:Ներկայումս վեճի առարկա վերոնշյալ գույքը Արդարադատության նախարարության կողմից հանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, ինչի մասին տեղեկանալով օտարերկրյա ներդրողները 2021 թվականի դեկտեմբերի 17-ին դիմել են Կառավարությանը պահանջով կասեցնել աճուրդը: Սակայն, աճուրդը և կատարողական վարույթը կասեցնելու փոխարեն պետությունն էլ ավելի է վատթարացրել իրավիճակը՝ խորացնելով առկա վեճը: Մասնավորապես, աճուրդը չկայանալուց հետո գույքի արժեքը էականորեն նվազեցվել է, և այն կրկին հանվել է աճուրդի:
Ակներև է, որ վեճի առարկա այս գույքի վաճառքը պետք է անհապաղ դադարեցնել, քանի որ այն հանդիսանում է վեճի առարկա և դրա իրացումը հետագայում անխուսափելիորեն խնդիրներ է առաջացնելու նաև գնորդների համար:Ներկայումս օտարերկրյա ներդրողների և Հայաստանի համապատասխան իրավասու մարմինների միջև բանակցությունները շարունակվում են:
Չնայած որ բանակցությունները, փաստորեն, անարդյունավետ են, ներդրողներն, այնուամենայնիվ, նպատակահարմար են գտնում ամեն ջանք գործադրել վեճը հաշտությամբ լուծելու համար:
Արթուր Կիրակոսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...