Պատվաստանյութերի փրկարար ազդեցության դերը չափազանցված է․ Արա Զոհրաբյան
Ինչպես գիտեք առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումներ է նախատեսել: Նպատակը մեկն է՝ որքան հնարավոր է շատ մարդ պատվաստել քովիդի դեմ: Այս մասին գրել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը։
«Արդյոք այդ պատվաստանյութերը մարդկանց օգնում են: Արդյոք այդ պատվաստանյութերից անդառնալի վնասներ չեն առաջանում կամ չեն առաջանա ապագայում:
Արդյոք ճիշտ է մասսայական պատվաստումների ենթարկվելը: Սրանք հարցեր են, որ յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է ինքն իրեն տա: Իսկ այս հարցերը գոնե պետք է առաջանան, քանի որ որևէ պատվաստանյութ գրանցված չէ: Գրանցված չէ, որովհետև չի անցել փորձարկումների բոլոր փուլերը:
Հիմա ձեզ կներկայացնեմ վիճակագրական որոշ տվյալներ:
Արաբական Միացյալ Էմիրություններում պատվաստվել է բնակչության 99 տոկոսը (1-ին դեղաչափով, 92% 2 դեղաչափով), դեկտեմբերից սկսել են աճել վարակվելու դեպքերը և մահերը: Օրինակ՝ 09.01.2022թ. գրանցվել է վարակման 2759 դեպք, իսկ 12.01.2022թ.՝ մահվան 4 դեպք:
Կանադայում պատվաստվել է բնակչության 84 տոկոսը ( 78% 2 դեղաչափով), դեկտեմբերից սկսել են աճել վարակվելու դեպքերը և մահերը: Օրինակ՝ 01.01.2022թ. գրանցվել է վարակման 46.118 դեպք, իսկ 12.01.2022թ.՝ մահվան 124 դեպք:
Միացյալ Թագավորությունում պատվաստվել է բնակչության 76 տոկոսը (70 % 2 դեղաչափով), դեկտեմբերից սկսել են աճել վարակվելու դեպքերը և մահերը: Օրինակ՝ 31.12.2021թ. գրանցվել է վարակման 188.508 դեպք և մահվան 203 դեպք:
Հայաստանում պատվաստվել է բնակչության 32 տոկոսը (25 % 2 դեղաչափով): Հայաստանում վարակի նվազման միտում կա: Օրինակ՝ 13.01.2022թ. գրանցվել է վարակման 298 դեպք և մահվան 4 դեպք:
Դուք տեսաք, որ 99 տոկոս պատվաստված Արաբական Միացյալ Էմիրություններում, 84 տոկոս պատվաստված Կանադայում, 76 տոկոս պատվաստված Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի վարակման դեպքերն աճում էին, այնինչ 32 տոկոս պատվաստված Հայաստանում նվազում էին:
Արդյոք սա ևս մեկ անգամ չի խոսում այն մասին, որ պատվաստանյութերի փրկարար ազդեցության դերը չափազանցված է: Հետևությունները դուք արեք:
Ուզում եմ հիշեցնել, որ պատվաստանյութերի համար թեև քաղաքացին չի վճարում, բայց վճարում է պետությունը՝ մեր հարկերի հաշվին:
Ուզում եմ հիշեցնել նաև, որ՝ 2022թ. հունվարի 17-ին ժամը 16:00-ից հանրահավաք ենք կազմակերպել Առողջապահության նախարարության շենքի մոտ գտնվող Գարեգին Նժդեհ արձանի հարակից տարածքում:
Ազատ կամք նախաձեռնությունը պայքարում է պատվաստման պարտադրանքի դեմ: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է որոշի պատվաստվի, թե՝ ոչ»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան